• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մայիսյան վերապատրաստումներ

Հանրապետության նախադպրոցական, հանրակրթական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողներին տեղեկացնում ենք հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների վերջին՝ մայիսյան փուլի մասին.

  • մայիսի 2-4՝ 
    1-4-րդ դասարանների դասվարների
  • մայիսի 14-18՝ 
    հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա հավաք. հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ.
    կազմակերպում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները.
  • մայիսի 16-18՝
    հիմնական և միջնակարգ դպրոցների՝
    - տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների,
    - երաժշտության ուսուցիչների, դաստիարակների.
  • մայիսի 21-25՝ 
    նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների
  • մայիսի 22-25՝ 
    մուտք կրթահամալիր. առաջին քայլ (բլոգային-նախագծային ուսուցում)։

Մասնակցության գրանցումը կատարվում է լրացնելով անհատական հայտը կամ ուսումնական հաստատության ղեկավարի, մարզի կրթության վարչության ցուցակով (ուղարկվում է info@mskh.am հասցեով)։ Մասնակիցներն ստանում են վկայագիր։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների կացարանից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (նոթբուք, նեթբուք, պլանշետ), մարզական։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018թ. ծրագրով, ուսումնական օրացույցով որոշված, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող 2018թ. հունիս-օգոստոսին վերապատրաստումները կլինեն հատուկ խմբերի համար, հեղինակային կրթական ծրագրով գործող նախակրթարանների, դպրոց-պարտեզների, հանրակրթական համակարգերով-նախագծերով գործընկերների հայտերով։ 

Հասցե՝ Րաֆֆի 57
Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.