• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուր փողոցները, տները խոսում են

Առաջին անգամ էի Գյումրիի այս հին փողոցներով թափառում։ Փողոցներն ու շենքերը նմանատիպ ազդեցություն էին ունեցել Շուշիում․ երբ տարածքը բնակեցված չէ, լքված է, բայց շուրջբոլորդ կենդանի ձայներ են լսվում։ Անծանոթ ես, բայց հարազատ։
Ինչ ճարտարապետական գույներ են, ինչ զրույց է, ամեն նեղլիկ փողոցից, դռնից ու նրբանցքից կանչ է․ ֆոտոօբյեկտիվդ վերցրու ու կորի․․․