• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Գույժ

Խոր ցավով տեղեկացնում ենք մեր պայծառ գործընկերոջ՝ Մարի Գաբանյանի  մահվան մասին։ 

Ցավակցում ենք Մարիի զավակներին ու թոռներին՝ սեբաստացի Միլենային, Մոնիկային, Մարիային, Արևիկին, Արմինեին, Ալվինային, Արտյոմին, ամուսնուն՝ երկար տարիների հարազատ ընկեր Ռաֆիկին։

Հոգեհանգիստը՝ մարտի 2-ին, ժամը 18։00-ից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Տրասնպորտը ժամը 17:40 կշարժվի  Մեդիակենտրոնից:

Հուղարկավորությունը՝ մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, Շահումյան 2 գերեզմանոցում։

Տրասնպորտը ժամը 12։20 կշարժվի  Մեդիակենտրոնից:

 

Կարծիք

Ցավս և ափսոսանքս սիրելի Մարիի անժամանակ մահվան համար: Ինքը գրադարանային գործին և կրթությանը ամբողջությամբ նվիրված քչերից մեկն էր: Աստված հոգին լուսավորի: Ներսես Հայրապետյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն

Հազար ափսոս, Աստված հոգին լուսավորի: Զարուհի Տոնոյան, ԵՊՄՀ դասախոս

Ինչ վատ լուր հայտնեցիք, շատ անսպասելի ու անհավատալի: Ով կմտածեր, որ մեր վերջին հանդիպումը անցյալ տարի հոկտեմբերին կլիներ: Հասմիկ Գալստյան, Փափազյան գրադարանի սպասարկման բաժնի ղեկավար

Ցավակցում եմ բոլորին: Շատ տխուր լուր էր: Գոհար Սիմոնյան: Շատ ցավալի լուր էր... մեծ կորուստ՝ բոլորիս համար: Ցավակցում եմ բոլորիս: Արամազդ Ղալամքարյան: Ցավում և ցավակցում եմ։ Արեգ Գրիգորյան

Խոր ցավով ցավակցում եմ, մեր շատ սիրելի գործընկերոջ ընտանիքին, լավ անձնավորություն էր տիկին Մարի Գաբանյանը:
By Արթուր Տեր-Sահակյան

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.