• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Բազմազան ու հետաքրքիր առօրյա

Այս անգամ կրթահամալիրը հյուրընկալել է վերապատրաստվողների երկու տարբեր խմբերի. Քոլեջում վերապատրաստում են անցնում «Ավարտական նախագիծը՝ Աշտարակում. համայնքային ծես» նախագծի մասնակիցները, իսկ կրթահամալիրի մյուս չորս կրտսեր դպրոցներում հանրապետության տարբեր մարզերի և Երևանի նախադպրոցական հաստատություններում աշխատողների երեսուհինգ հոգիանոց խումբն է: Հետևենք նրանց առօրյային մեր գործընկերների բլոգներում: 

Հյուսիսային դպրոցում Անուշ Ավետիսյանն ու իր նոր գործընկերները նվագել են, մարզվել և տոխնալոգիական աշխատանքով զբաղվել։

Հարավում Գայանե Թորոսյանը ներկայացնում է, թե ինչպես են պատրաստվում Զատիկին։

Արևմուտքում՝ այն ժամանակ, երբ Սահակյան Շողիկն իր ընկերների հետ պասուց տոլմա է պատրաստում, Հեքիմյան Մարգարիտն ու իր սաները վերապատրաստվողների հետ մարզվում են։

Արևելքում Արղության Նելին իր օգնականների ու սաների հետ վերապատրաստվողներին թույլ չի տալիս մեկ րոպե անգամ շունչ քաշել...

Իսկ Քոլեջում փետրվարի 21-ը մարզական էր: