• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 18
26․01.2018թ.

«Ուսումնական Գյումրի» նախագծի շրջանակում կրթահամալիրի «Սեբաստացի խազեր» պատանեկան երգչախումբը հունվարի 27-ին՝ 18:00, Գյումրիի «Բեռլին» հյուրանոցում կազմակերպում է հակաբացիլ երգուսուցում-տոնախմբություն։ Այդ նպատակով․

  1. հաստատել նախագծի մասնակիցների խումբը (հավելված 1)․
  2. խմբի ղեկավար նշանակել Անի Նավասարդյանին.
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. Անի Նավասարդյանին՝ կարևորել Գյումրիում վրացերենի ուսուցիչ Ալլա Հովհաննիսյանի հետ հանդիպումը (հեռախոս՝ 093 66 19 84), բլոգուսուցման հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն.
  5. հաստատել՝ խմբի մեկնումը Գյումրի՝ հունվարի 27-ին, ժամը 8:00, գնացքով,  վերադարձը՝ հունվարի 28-ին, ժամը՝ մինչև 15:00, գնացքով.
  6. խմբի գիշերակացը կազմակերպել «Ֆոտոն» վարժարանի կացարանում․
  7. հրամանին անհատապես ծանոթացնել նախագծի մասնակիցներին։

Հիմք՝ մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի հայտը։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Արփի Սահակյան - ավագ դպրոց
  2. Սոնա Փափազյան - ավագ դպրոց
  3. Լուսինե Խաչատրյան - ավագ դպրոց
  4. Մելինե Մարտիրոսյան - ավագ դպրոց
  5. Նարե Սահակյան - ավագ դպրոց
  6. Դավիթ Դանիելյան - ավագ դպրոց
  7. Արեն Պողոսյան - ավագ դպրոց
  8. Արթուր Խաչատրյան – քոլեջ
  9. Հակոբ Հակոբյան – քոլեջ
  10. Արծրուն Գաբրիելյան – քոլեջ
  11. Վլադ Գրիգորյան – քոլեջ
  12. Վոլոդյա Ղուկասյան - քոլեջ
  13. Վաչե Խաչատրյան – թ. 89 դպրոց
  14. Արեգ Տոնոյան – ԵԹԿԻ

Հավելված 2

Հունվարի 27

8։00՝ մեկնում Երևանի երկաթուղային կայարանից (Սասունցի Դավթի հրապարակ) «Երևան-Գյումրի» էլեկտրագնացքով
11։30-16։00, թափառում Գյումրիում, հանդիպում գործընկեր «Հրայրք» խմբին, այցելություն Թռչունյանց տուն 
16:00՝ երգչախմբի փորձ
18:00՝ երգի ուսուցում «Բեռլին» հյուրանոցում
20։00՝ տեղավորում-հանգիստ

Հունվարի 28

8։30՝ նախաճաշ
9։00՝ նախագծի ամփոփում, պայմանավորվածություններ
11:45՝ վերադարձ Գյումրու երկաթուղային կայարանից (Կայարանամերձ հրպ., 1 շենք) «Գյումրի-Երևան» էլեկտրագնացքով
 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.