• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյան

Ք. Ն

-Ո՞րն էր հոգևոր ծառայությունը ընտրելու պատճառը:

Մ.Ա.

-Շատ հին պատմություն  է, քառասուներեք տարի առաջվա պատմություն է:

Եթե Աջապահյանների պատմությունը քչից-շատից գիտեք, նրանք միշտ հոգևորական են տվել, որոնցից տասը եղել են Կիլիկիո կաթողիկոսներ, որից վեցը նահատակվել են: Ուրեմն հոգևորական դառնալը և նահատակությունը գրեթե Աջապահյանների ընթացքի հիմնական ուղեկիցն է եղել: Ես անշուշտ էդ գիտակցությամբ չեմ ծնվել-մեծացել, ես հետո եմ եկել էդ գիտակցության, բայց պարզապես Աստված էնպես է տնօրինել, որ ծնվել եմ էստեղ՝ այս քաղաքում, եկեղեցու մոտ, եկեղեցու բակում, մայրս եղել է և կա` որպես հավատացյալ:

Չնայած էս թաղը հայտնի չէ էդպես ասած բարեպաշտությամբ, ընդհակառակը՝ թաղը եկեղեցամերժ կեցվածք ուներ ժամանակի բերումով. էնպես չէր, որ էս թաղում ծնվելը  երաշխավորում էր հոգևորական դառնալը, ընդհակառակը՝ մեծ մասը էստեղ դոխբազ էին՝ աղունիկ թռցնողներ: Դուք ղուշբազ եք ասում, չէ՞, գյումրեցիք՝ դոխբազ, որովհետև աղավնուն դոխ են ասում:

Հիմա էնպես ստացվեց, որ մայրս տվեց իր դաստիարակությունը` որոշակի, հետո դպրոցը մեզ հակառակը սովորեցրեց, հետո դպրոցում պարզեցինք, որ Աստված չկա, հետո տասներկու տարեկանում հասկացա, որ դպրոցը ինձ սխալ ուղղությամբ է տանում:

Ամբողջական տեքստը՝ բլոգում:

Էջի լուսանկարը՝ Միքայել Առաքելյանի

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.