• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վերապատրաստման դասընթացի հրավեր

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակներին, երաժշտության դաստիարակներին, մանկավարժներին, վարիչներին, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողներին, նախադպրոցական հաստատություններում աշխատել ցանկացողներին հրավիրում ենք հունվարի 22-26-ը՝ ժամը 9.00-15.00, կրթահամալիրում մասնակցելու 2018թ. ամենամսյա առաջին վերապատրաստման դասընթացին։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներին, նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծերին, կմասնակցեն երաժշտության, տեխնոլոգիայի, մարզական պարապմունքների։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է մինչև հունվարի 19-ը՝ info@mskh.am հասցեին ուղարկված անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։ Մասնակիցների սահմանային թիվը 30-ն է. 31-րդից սկսած՝ հայտերը, հայտատուների համաձայնությամբ, կարող են գրանցվել հաջորդ՝ փետրվարի 19-23-ի դասընթացի մասնակիցների ցուցակում։ 

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.