• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Իմ ձեռքերը միջնորդ դարձրու քո խաղաղության

Երբ ասում եմ, որ Գյումրի-Կումայրիում մեր ամանորյա ներկայությունը թելադրված է «Ուսումնական Գյումրի» նախագծով, չեմ հորինում․․․ Կա Գյումրին ավելի ու ավելի լավ ճանաչելու խնդիր. իրական մարդիկ են իմ ամանորի հերոսները՝ իմ հայտնագործումներով-խորացումներով, հին մարդկային կապերով․․․ Շնորհակալ եմ քանդակագործ Ալբերտ Վարդանյանին և «Բեռլին» հյուրանոցի տնօրեն, Գյումրիի ամենահայտնի մարդկանցից՝ Ալիկ Տեր-Մինասյանին, ովքեր այստեղ կազմակերպել են աշխատանքային հանդիպում, որտեղ ես ներկայացնում եմ «Ուսումնական Գյումրի» նախագիծը․․․ Այստեղ ես հանդիպում եմ ո՛չ միայն «Ձկան ձորի» սեփականատեր նշանավոր Համիկին, այլև մեր վրացերենի մասնագետ Ալլային․․․ Իր որակյալ աշխատողին Համիկ Գևորգյանը չի զիջի, և մենք գտնում ենք փոխադարձ ընդունելի լուծում․պարապմունքների անցկացման վայր կարող է դառանլ «Չերքեզի ձոր» համալիրը։ Մենք կշարունակենք «Հայ-վրացական» հանրակրթական կամուրջները հաջողակ Համիկ ձեռներեցի, մտավորականի լիցքով, նկարագրով անհատի ներառումով։ Գյումրու հայտնի «Չերքեզի ձոր»-ում ես եղել եմ երկու տարի առաջ, Արմինեի, Դավթի ու Շուշանի հետ, պատմել եմ․․․

Կրթահամալիրի տնօրենի՝ հունվարի 3-ի պատումը։