• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վերապատրաստման դասընթացի հրավեր

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակներին, երաժշտության դաստիարակներին, մանկավարժներին, վարիչներին, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողներին, նախադպրոցական հաստատություններում աշխատել ցանկացողներին հրավիրում ենք դեկտեմբերի 11-15-ը՝ ժամը 9.00-15.00, կրթահամալիրում մասնակցելու վերապատրաստման դասընթացի (6-րդ փուլ)՝ «Դպրոցը ամանորի բաց արվեստանոց։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներին, նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծերին, կմասնակցեն երաժշտության, տեխնոլոգիայի, մարզական պարապմունքների։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է մինչև դեկտեմբերի 9-ը՝ info@mskh.am հասցեին ուղարկված անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.