• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Նամակ-առաջարկ-համաձայնագիր

Շնորհակալ եմ նոյեմբերի 23-ին Գյումրու քաղաքապետարանում կրթահամալիրի նախագծային խմբի ընդունելության, Գյումրիում մեզ սիրահոժար ուղեկցելու համար։ Մենք հանդիպումների արդյունքները ներկայացրել ենք կրթահամալիրում՝ ինչպես և սպասվում էր՝ առաջացնելով շահառու ուսուցիչ-սովորողների մեծ խանդավառությունը։ Պայմանավորվածության համաձայն բացել ենք ֆեյսբուքյան խումբը «Ուսումնական Գյումրի» նախագծի քննարկումների համար, կրթահամալիրի mskh.am կայքում նախագծի էջը, հրապարակել ենք կրթահամալիրի դեկտեմբերի օրացույցը, որն ունի նոր հավելված՝ «Ուսումնական Գյումրի»։ Սիրով ներկայացնում եմ Գյումրիում քննարկված մեր առաջարկությունների դեկտեմբերյան կոնկրետացումները։

  • Դեկտեմբերի 4-8-ին կրթահամալիրում իրականացվող նախադպրոցականի հեղինակային ծրագրով մանկապարտեզներում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողների վերապատրաստման հերթական փուլն է։ Հրավիրում ենք Ձեր գործուղած խմբին մասնակցելու վերապատրաստմանը։ Ուսուցման ծախսերը, այդ թվում՝ սննդի, կատարվում են կրթահամալիրի միջոցներով. անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից։ 
  • Մենք դիմել ենք Շիրակի մարզի կրթության վարչությանը և դեկտեմբերի 4-8-ին Գյումրու հիմնական դպրոցների աշխատողների խմբին հրավիրում ենք կրթահամալիրի Միջին դպրոց. կներկայացնենք տեխնոլոգիական հանրակրթության բաց միջավայրը, նախագծերով, ուսումնական բլոգներով ուսուցման կազմակերպումը, կլինեն բլոգուսուցման, մեդիահմտությունների զարգացման պարապմունքներ, կքննարկվեն կրթական փոխանակման նախագծեր. անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից։
  • Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2018թ. հունվարին տարատարիք սովորողների-մեծահասակների վրացերենի պարապմունքները Երիտասարդական կենտրոնում սկսելու համար խնդրում ենք տարածել հայտարարությունը։ Կցում եմ մրցույթով ընտրված ուսուցչի՝ Գյումրիի բնակիչ Ալլա Հովհաննիսյանի տվյալները։
  • Կրթահամալիր ենք հրավիրում Գյումրու երիտասարդական պալատի խմբին՝ ծանոթանալու կրթահամալիրի ավագ դպրոցին, Քոլեջին, ուսումնական կենտրոններին (այդ թվում՝ նաև երաժշտության, պարի և թատրոնի, կերպարվեստի-արհեստների, ուսումնական ագարակ), քննարկելու կրթական փոխանակման, համագործակցության նախագծեր, Ամանորի համատեղ տոնակատարության նախագիծը։
  • Կրթահամալիրի Միջին-Ավագ դպրոցների, քոլեջի սովորողների, ուսուցիչների խումբը Գյումրիում եռօրյա ճամփորդական նախագծի մեկնարկը կտա։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.