• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Թբիլիսիում հեղինակային կրթական ծրագրի ներկայացման, վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
02․11.2017թ.

Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիությունը կրթահամալիրի տնօրենին և աշխատողների 18 հոգիանոց խմբին պաշտոնապես հրավիրել է Թբիլիսի՝ վրաստանյան հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների, կրթության ոլորտի  այլ աշխատողների մասնակցությամբ կլոր սեղանին ներկայացնելու հեղինակային կրթական ծրագիրը, շարունակելու-ամփոփելու 2017թ. Երևանում՝ կրթահամալիրում իրականացված վերապատրաստման արդյունքները։ Այդ նպատակով․

  1. Կլոր սեղանի մասնակցության, Գլդանիի նախադպրոցական հաստատություններում վերապատրաստում իրականացնելու համար ստեղծել «Հայ-վրացական հանրակրթական կամուրջների» նախագծային խումբ (հավելված 1).
  2. հաստատել նախագիծը (հավելված 2).
  3. նոյեմբերի 6-9-ին․

• կրթահամալիրի տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը (կրթահամալիրի կանոնադրության կետ 42)․
• Հյուսիսային դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին կփոխարինի Ռիմա Երեմյանը․
• Հարավային դպրոցի ղեկավար Շամիրամ Պողոսյանին կփոխարինի Գոհար Բալջյանը․

  1. դպրոցների ղեկավարներին՝ մինչև նոյեմբերի 4-ը ներկայացնել կլոր սեղանի մասնակից մանկավարժական աշխատողների փոխարինման կազմակերպումն այդ օրերին․
  2. խմբի մեկնումը` նոյեմբերի 5-ին, ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Երևան - Սևան – Դիլիջան - Բագրատաշենի անցակետ - Թբիլիսի երթուղով,  վերադարձը՝ Թբիլիսի – Բագրատաշենի անցակետ – Այրում – Վանաձոր – Սպիտակ – Երևան երթուղով, նոյեմբերի 9-ին, ժամը՝ մինչև 20:00.
  3. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես Սպրինտեր 35 MA 637 մակնիշի մեքենայով, վարորդ` Գեղամ Հովհաննիսյան (հեռ. 093 74 36 19)․
  4. նկատի ունենալ, որ մասնակիցների գիշերակացը և սնունդը կազմակերպում է հրավիրող կողմը․
  5. դպրոցների ղեկավարիներին՝ կազմակերպել նախագծի մասնակիցների ուսումնական աշխատանքի փոխարինումը, անհատապես այդ մասին տեղեկացնել սովորողներին, ծնողներին մինչև նոյեմբերի 4-ը․
  6. նախագծային խմբի հետ կապը Թբիլիսիում կարելի է պահել +995 5 97 72 73 03 հեռախոսահամարով․
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին:

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Աշոտ Բլեյան - ղեկավար
  2. Ռինա Շագինյան - օգնական
  3. Հռիփսիմե Առաքելյան - օգնական
  4. Մարինա Մկրտչյան
  5. Սյուզի Մարգարյան
  6. Աննա Երիցյան
  7. Ծաղիկ Գասպարյան
  8. Հասմիկ Թոփչյան
  9. Քնարիկ Ներսիսյան
  10. Սոնա Սարգսյան - սովորող
  11. Հասմիկ Մաթևոսյան
  12. Տաթև Աթոյան
  13. Կարինե Խառատյան
  14. Դավիթ  Աֆրիկյան
  15. Շամիրամ Պողոսյան
  16. Գայանե Թորոսյան
  17. Մարիամ Մնացականյան
  18. Աննա Հովհաննիսյան (բլուլահար)
  19. Մարինե Խաչատրյան (քոլեջի սովորող)

Հավելված 2
Ծրագիր
5 նոյեմբերի

8:30-Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Երևան-Սևան-Դիլիջան-Բագրատաշենի անցակետ-Թբիլիսի
Զբոսանք Թբիլիսիում
21:00՝ Ժամանում Ծղնետի

6 նոյեմբերի

11:00՝ Շրջայց Գլդանի շրջանի տեխնոլոգիական քոլեջում. ներկայացման նախապատրաստական աշխատանք
15:00՝ Կլոր սեղան՝ հեղինակային կրթական ծրագրի  ներկայացում
Ծրագրում՝
1. Հեղինակային կրթական ծրագրի «Իմացումի հրճվանք» բաղկացուցիչը
2. Հեղինակային կրթական ծրագրով մշակված ուսումնական հաստատության նոր տեսակ՝ դպրոց-պարտեզ
3. Նախադպրոցականներիխնամքի և զարգացման հեղինակային կրթական ծրագիր

  • Ծրագրի նյութական միջավայրը՝ մոդել խմբասենյակ, իր բակ-պարտեզով

  • Ծրագրի մեդիամիջավայրը՝ դաստիարակների բլոգներ (սանը, նրա գործունեությունը դաստիարակի օբյեկտիվում)

  • Ծրագրի կազմակերպում՝ ինքնասպասարկում, ինքնուրույնություն, ներառականություն (նաև ընտանիքի)

16։30-ից՝ Զբոսանք Թբիլիսիում
21:00՝ Վերադարձ Ծղնետի

7 նոյեմբերի

9:30՝ Մեկնում Գլդան
10:30՝
• Աշխատանք թ. 25 մանկապարտեզում
Համատեղ գործունեություն՝ երաժշտություն, մարմնամարզություն
• Տեխնոլոգիական քոլեջի հետ համատեղ նախագծերի քննարկում
15:00՝ Օրվա ամփոփում Տեխնոլոգիական քոլեջում
16։00՝ Զբոսանք Թբիլիսիում
21:00՝ Վերադարձ Ծղնետի

8 նոյեմբերի

10:30՝ Աշխատանք թթ 190  և 216 մանկապարտեզներ
15:00՝ Օրվա ամփոփում տեխնոլոգիական քոլեջում
16:00՝ Ճամփորդություն դեպի Թբիլիսիի ծով. հայ-վրացական համատեղ «Բրոյի-բրոյի» - միասնական պարապմունք
20:00՝ Նախագծի ամփոփում-հավաք Ծղնետիում

9 նոյեմբերի
9:00՝ Մեկնում Արագվասպիրետիի մանկապարտեզ
Աշխատանք մանկապարտեզում
Զբոսանք Արագվասպիրետիում
Զբոսանք Հին Թբիլիսիում
Մեկնում Երևան

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.