• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վարչական խորհրդի նիստ

17․10․2017թ․, ժամը՝ 15․30
Կենտրոնում

Օրակարգում.

  1. Հոկտեմբերի 3-17-ի ընթացքում նոր ընդունված և տեղափոխված սովորողների ու սաների մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը.
  2. 2016-2017 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված սեպտեմբեր-հոկտեմբեր ամսվա ուսումնական վճարների հավաքագրման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը.
  3. Մանկավարժական աշխատողների դպրոցի հոկտեմբերի 18-ի ծրագրի հրապարակում.
  4. Կրթական օբյեկտների ջեռուցման շրջանի պատրաստության և մեկնարկի մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը
  5. Ուսումնական պարապմունքներին հաճախումների գրանցումը կրթահամալիրի դպրոցներում. կրթահամալիրի տնօրենի  գրասենյակի ուսումնասիրությունը։ Մեկ օրվա տեղեկանք
  6. Ուսումնական պլանով որոշված ուսումնական գործունեությունը ուսումնական ագարակում․ դպրոցների կազմակերպիչների և ագարակի ղեկավարի հաղորդումը
  7. Կրթահամալիրի 2017թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների մոուտքեր և ծախսեր․ Լյուբա Աբրահամյանի տեղեկանքը
  8. Հեռավար ուսուցումը կրթահամալիրում՝
  • սովորողները (թիվ, ցուցակ, պայմանագիր, հեռավար ուսուցման հիմք, անձնական գործ՝ փաստաթղթեր, անհատական ուսումնական պլան). ներկայացնում է Լուսինե Մամիկոնյանը.
  • դասավանդողները. հեռավար ուսուցման կազմակերպումը նրանց անհատական պլաններում, նրանց ուսումնական բլոգները՝ հեռավար ուսուցման առաջադրանքներ, ուսումնական նյութեր, տեսանյութեր (տեսադասեր). ներկայացնում է Լուսինե Ալեքսանյանը.
  • սովորողների անհատական պլանի կազմակերպումը. առաջադրանքների-պատասխանների փոխանակում, սովորողների բլոգներում հեռավար ուսուցման նյութեր, հեռավար ուսումնական նախագծերի արդյունքներ, ուսումնական աշխատանքի հաշվառում. ներկայացնում են Մարգարիտ Սարգսյանը, Մարթա Ասատրյանը.
  • հեռավար ուսուցման կազմակերպման ֆինանսական ցուցանիշներ. ներկայացնում է Լիլիթ Ազիզխանյանը
  1. հոկտեմբերի 20-ի խորհրդի նիստի հարցերի ներկայացում
  2. այլ հարցեր

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.