• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում գերմաներեն, ֆրանսերեն դասավանդողների։ 

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, օտար լեզուները մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու փորձ.
  • գիտի առնվազն երկու օտար լեզու.
  • տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների.
  • կարողանում է՝
    համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը.
    կազմել օտար լեզվի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների, մեծահասակների համար.
    կազմել հանրակրթական՝ սովորողի ընտրությամբ օտար լեզվի ուսուցման ծրագրեր.
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ հեռավար ուսուցման.
    մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
    ճամփորդել սովորողների հետ, կազմակերպել ուսումնական ճամբար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.