• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական կենտրոնի ղեկավարի ընտրության բաց մրցույթ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է ուսումնական կենտրոնի ղեկավարի ընտրության բաց մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել կրթահամալիրի աշխատողները, այլ մասնագետներ։ 

Ուսումնական կենտրոններ

  • Երաժշտության, պարի 
  • Կերպարվեստի և տեխնոլոգիայի
  • Կինո-ֆոտոյի և թատրոնի 
  • Օտար լեզուների
  • Մարզական 
  • Շախմատի 
  • Ուսումնական ագարակ
  • Մեդիագրադարան
  • Մանկավարժության

Ուսումնական կենտրոնի ղեկավարը.

  • հայտարարում է ուսումնական կենտրոնում իրականացվող լրացուցիչ կրթության մասին.
  • ընդունում է լրացուցիչ կրթության սովորողներին, կնքում նրանց հետ  ծառայության մատուցման մասին պայմանագիր.
  • համակարգում է ուսումնական կենտրոնում իրականացվող լրացուցիչ կրթության ծրագրերի ստեղծումը.
  • մշակում է ուսումնական կենտրոնի աշխատակարգ, կազմում շաբաթական ուսումնական պարապմունքների դասացուցակ. 
  • ապահովում է կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, քոլեջում սովորողների ընտրությամբ գործունեության-դասընթացների ծրագրերի, ուսումնական նախագծերի իրականացման մասնագիտական միջավայրը.
  • համակարգում է կրթահամալիրում համապատասխան բովանդակության ստուգատեսները.
  • ապահովում է  ուսումնական կենտրոնի սովորողների մասնակցությունը կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված համապատասխան բովանդակության ստուգատեսներին, ուսումնական շուրջտարյա նախագծերին.
  • վարում է ուսումնական կենտրոնի բլոգը.
  • կազմակերպում է լրացուցիչ կրթության արդյունքների հանրայնացումը ամենամսյա, տարեկան հաշվետու նախագծերով (ստուգատես, ցուցադրություն, համերգ, այլ նախագիծ՝ ներառելով կրթահամալիրում համապատասխան բովանդակության գործունեության արդյունքները։ 

Թեկնածուին ներկայացվող պահանջներ

  • բարձագույն կրթություն
  • գրական հայերենի գերազանց իմացություն
  • մեդիատեխնոլոգիական հմտություններ
  • կազմակերպչական աշխատանքի փորձ
  • առնվազն մեկ օտար լեզվի գործածում աշխատանքում
  • ուսումնական կենտրոնի ծրագրի հիմնադրույթների ներկայացում։

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացնում են հայտը մինչև սեպտեմբերի 30-ը։