• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վարչական խորհրդի նիստ

Սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 15․30
Կենտրոնում

Օրակարգում՝

  1. Նախագծային ուսուցման շաբաթվա առաջին երկու օրը. դպրոցի ղեկավարի տեղեկանք-վերլուծություն
    Ներկայացված ուսումնական նախագծերը։ Դրանց համապատասխանությունը նախագծին ներկայացվող պահանջներին։ Կրթահամալիրային նախագծեր կամ դրանց ենթանախագծեր։ Քննարկումների մեջ փորձագետների ներգրավվածություն (ծնող, այլ դպրոցի ուսուցիչ, սովորող, այլ մասնագետ...)։ Նախագծերի վերաբերյալ առաջարկություններ։
  2. Ընդհանուր պարապմունքի դպրոցական նախագծեր. դպրոցների ղեկավարների հաղորդումը (Շամիրամ Պողոսյան, Քնաարիկ Ներսիսյան)
    Դպրոցում ընդհանուր պարապմունքի կազմակերպումը՝ տեղը (այդ թվում՝ բացօթյա), պատասխանատուների ընտրության կամ նշանակման կարգը։ Ներառականություն՝ ուսուցիչների, սովորողների։ Հաշվառում։ Տեխնիկական խնդիրներ, լուծումներ։
  3. Մեդիաուրբաթ-ընդհանուր պարապմունքի նախագծեր. սեպտեմբեր-դեկտեմբերի պարապմունքների պատասխանատուներ
  4. Կոմպլեկտավորում. թերբեռնված դասարաններ. դպրոցների ղեկավարների հաղորդումը (Շամիրամ Պոողոսյան, Քնարիկ Ներսիսյան)
    Թերբեռնված դասարանների ցուցակ. պարզաբանումներ, առաջարկություններ։ 
  5. Սեպտեմբերի 4-ի շքերթի վերլուծություն. դպրոցների ղեկավարների հաղորդումը (Շամիրամ Պողոսյան, Քնարիկ Ներսիսյան)
    Անցած տարիների փորձ։ Այս տարվա զարգացումը։ Մասնակիցների վերաբերմունք։ 2018-ին փոխանցվող պահանջներ
  6. Քոլեջում մասնագիտական կրթության խմբեր, ուսումնական գործի կազմակերպում. Նարինե Պողոսյանի հաղորդումը
    Խմբերը։ Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ներգրավում։ Դասաբաշխում։
  7. «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարների, մանկավարժական աշխատողների վերապատրաստման արդյունքների ամփոփում. Մարալ Կարապետյանի, Մարիետ Սիմոնյանի, Նվարդ Սարգսյանի, Նունե Մովսիսյանի հաղորդումը
    Մասնակիցներից կրթահամալիրում աշխատանքի համար առաջարկվողների համար երաշխավուրությունների փաթեթներ։ Ընդունվող աշխատողների մենթորներ։ Թափուր պաշտոնի համար դիտարկվող նոր թեկնածուներ։ 
  8. «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսումնական միջոցները կաբինետներում. հայտեր (Շամիրամ Պողոսյան, Քնարիկ Ներսիսյան)
  9. Ներառական ուսուցումը կրթահամալիրի դպրոցում
    Սովորողի ընդունելություն։ Դասարանի ընտրություն։
  10. Կրթահամալիրի խորհրդում Քոլեջի, Ավագ դպրոցի սովորող անդամների ընտրության կարգը և կազմակերպումը. Մարթա Ասատրյանի, Նարինե Պողոսյանի, Հերմինե Անտոնյանի հաղորդումները

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.