• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ամառային ճամբարների 10-րդ փուլի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
11․08․2017թ.

Կրթահամալիրի դպրոցներում գործող լրացուցիչ կրթության լողափային ճամբարների զարգացման, 2017-2018 ուսումնական տարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպման համար օգոստոսի 14-ից դպրոցների ջոկատների գործունեությունը միավորել միասնական ճամբարում։ Այդ նպատակով.

  1. ճամբարի ղեկավար (ուսումնական բաց ճամբար նախագծի համակարգող) նշանակել Մարիամ Մագդեսյանին․
  2. հաստատել ճամբարի կառուցվածքը, դպրոցների ղեկավարների ներկայացմամբ՝ ջոկատների ղեկավարներին.
  • Արևելյան դպրոց-պարտեզի ջոկատ՝ Անահիտ Հարությունյանին.
  • Արևմտյան դպրոց-պարտեզի ջոկատ՝ Մելինե Սիմոնյանին.
  • Հյուսիսային դպրոց-պարտեզի ջոկատ՝ Մարի Միքայելյանին.
  • Հարավային դպրոց-պարտեզի ջոկատ՝ Գոհար Բալջյանին․
  • «Ժայռ» ճամբարի ջոկատ՝ Լիլիթ Մադոյանին, Լուսինե Ներսիսյանին․
  1. Ճամբարի ղեկավարին՝ մինչև օգոստոսի 12-ը ճամբարի բլոգում հրապարակել ճամբարի բովանդակությունը, աշխատակարգը՝ լիակատար օգտագործելով կրթահամալիրի ուսումնական կենտրոնների հնարավորութունները, օրվա ռեժիմում պարտադիր համարելով ագարակում՝ կենդանիների խնամքի, դպրոցերում՝ պարտիզապուրակային գործունեության, լողուսուցման, հեծանվավարության, մեդիահմտությունների զարգացման, ուրախ անգլերենի, տեխնոլոգիաական, ընթերցանության բաղադրիչները.
  2. Դպրոցների ղեկավարներին՝ ապահովել ջոկատների ինքնավարությունը, պատասխանատվությունը սահմանված կարգով՝ սաների ընդունելության, օրվա ռեժիմով  անվտանգ գործունեության համար.
  3. Ճամբարի, ջոկատների ղեկավարներին՝ ապահովել ճամբարի ամենօրյա լուսաբանումը ճամբարի բոլոր մասնակիցների միջոցով՝ ճամբարի բլոգում, դպրոցների ենթակայքերում, ճամբարական սովորողների հաշվառումը։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.