• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Լրացուցիչ կրթություն կրթահամալիրում

ՀՀ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն լրացուցիչ կրթական ծրագրերում և դասընթացներում։

Երաժշտության և պարի ուսումնական կենտրոնում (Ա. Բաբաջանյան 25, 098 91 99 20)՝

  • Դաշնամուր
  • Ջութակ
  • Թավջութակ
  • Կիթառ
  • Ֆլեյտա
  • Վոկալ
  • Երգչախումբ (մանկական, պատանեկան)
  • Սոլֆեջիո
  • Գործիքային, վոկալ համույթներ
  • Ազգային պարեր
  • Դասական պարեր

Գեղարվեստի ուսումնական կենտրոնում (Րաֆֆու 69/1, 093 80 58 13)՝

  • Գունանկար
  • Գծանկար
  • Քանդակ
  • Կոմպոզիցիա և դիզայն
  • Համակարգչային գրաֆիկա և դիզայն
  • Անիմացիա
  • Թատրոն
  • Մոդելավորում

«Սեբաստացի» TV-ում (Րաֆֆի 57, 055 20 12 93)՝

  • Լուսանկարչություն
  • Օպերատորություն

Արհեստների ուսումնական կենտրոնում  (Անդրանիկի 92/1, 094 53 22 90)՝

  • Մոդելավորում, կարուձև
  • Բուսաբուծություն
  • Ոսկերչություն
  • Խեցեգործություն
  • Բատիկա
  • Տոնի-ծեսի ձևավորում

Մարզական ուսումնական կենտրոնում  (Ա. Բաբաջանյան 25, 094 80 64 04

  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Սուսերամարտ
  • Հրաձգություն
  • Ֆուտբոլ
  • Վոլեյբոլ
  • Ձեռքի գնդակ
  • Բասկետբոլ
  • Սեղանի թենիս
  • Եռամարտ

Ծածկած լողավազանում  (Ա. Բաբաջանյան 38/1, 077 87 47 13)՝

  • Լող

Բնասերի դպրոցում  (Ա. Բաբաջանյան 38/2, 093 42 50 54

  • Ձիավարություն
  • Նետաձգություն
  • Հնգամարտ
  • Կենդասերների ակումբ

Շախմատի դպրոցում (Րաֆֆի 57, 093 31 21 33

  • Շախմատ
  • Կարգային մրցաշարեր
  • Շախմատի ամենամսյա ֆլեշմոբ

Սեբաստացի մոլում  (Րաֆֆի 57, 077 99 11 86

  • Սենյակային բույսերի խնամք և բազմացում
  • Բուսասերների «Գարդենիա» ակումբ

Բնագիտության և տեխնիկայի կենտրոնում (Ա. Բաբաջանյան 25, 091 75 07 55

  • Տեխնիկական ստեղծագործություն (ռոբոտիքս)
  • Աստղացուցարան

Օտար լեզուների կենտրոնում  (Ա. Բաբաջանյան 25, 093 24 50 25

  • Վրացերեն
  • Պարսկերեն
  • Թուրքերեն
  • Անգլերեն
  • Իսպաներեն
  • Ֆրանսերեն
  • Ռուսերեն

Մեդիագրադարանում  (Րաֆֆի 57, 093 50 59 42)՝

  • Տպագիր գրքի թվայնացում, հրապարակում

ՏՏ լաբորատորիայում  (Ա. Բաբաջանյան, 077 03 37 99)՝

  • Համակարգչային ծրագրեր
  • Համակարգիչների ծրագրային, տեխնիկական սպասարկում

Մանկավարժական աջակցության կենտրոնում

  • Ֆիզիոթերապիա
  • Ձիաթերապիա
  • Կենդանաթերապիա

Լրացուցիչ կրթության ծրագրեր նախատեսված են՝

  • Երևանի և հարակից բնակավայրերի դպրոցների 1-12-րդ դասարանցիների համար
  • մեծահասակների համար։

Դասընթացները՝ արագացված, կարճատև (նվազագույնը՝ մեկամսյա), մեկամյա, բազմամյա (ծրագրով նախատեսված ժամկետներով)։ Կրթահամալիրի դպրոցների սովորողների համար լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են սովորողի դպրոցում, երկարացված օրվա մեջ։
Ուսուցումը՝ արդիական մասնագիտական միջավայրում։
Դասընթացի ժամկետները, այլ պայմաններ որոշվում են ուսումնառության պայմանագրով, որ սահմանված կարգով կնքվում է սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) և լրացուցիչ կրթության ծրագրի պատասխանատուի միջև։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Րաֆֆու 57, (+37410) 74 72 46, 091 43 10 99

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.