• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հայ-հունական և «Գրիգորս» բժշկական քոլեջների սովորողների ընդունելության մասին

ՀՐԱՄԱՆ
18․05.2017թ.

Կրթահան փոխանակումների շրջանակում  Հայ-հունական և «Գրիգորս» բժշկական քոլեջների սովորողների և ուսուցիչների 8 հոգիանոց խումբը մայիսի 19-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Թամար Ղահրամանյանին և սովորողներին․
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել ըստ ծրագրի, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված

Հայ-հունական և «Գրիգորս» բժշկական քոլեջների սովորողների և ուսուցիչների խմբի ընդունելության ծրագիր

Մայիսի 19

ժամը` 13.00  դիմավորում Մայր դպրոցում, շրջայց Ավագ և Միջին  դպրոցներ, Տիգրան Հայրապետյան գրադարան, շրջանավարտների ցուցահանդեսի դիտում Մարմարյա սրահի տարածքում
Ժամը՝ 13.30 այցելություն կրթահամալիրի Քոլեջ, շրջայց արտեստանոցներ` կարուձևի, բուսաբուծության, քոլեջիկների մսուրային խմբեր,  Քոլեջի տարածքում և ճանապարհին ծանոթություն «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի աշխատանքների հետ:
Ժամը՝ 14.30  վերադարձ Մայր դպրոց, ընդմիջում` սուրճի սեղանի շուրջ, մտքերի ու տպավորությւոնների փոխանակում
Ժամը՝ 15.15 մասնակցություն 9-րդցիների  տոնական մեդիաուրբաթին

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.