• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Հարգելի սեբաստացի՝ դասավանդող, սովորող, սովորողի ծնող

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգում

Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավուն քների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոցիրավունքների պաշտպանության համար։

Մրցանակի թեկնածուին առաջադրում են կրթահամալիրի աշխատողները, դպրոցների, քոլեջի սովորողները, ծնողները: Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ:

Ուրբաթ՝ մարտի 17-ին, ժամը 16:15 «Տիգրան Հայրապետյան» ընթերցարանում հրավիրվում է մասնաժողովի արտահերթ նիստ՝ մրցանակակիրների որոշելու համար:

Խնդրում եմ մինչև հինգշաբի՝ մարտի 16-ը, ժամը 18:00 gevorg@mskh.am հասցեով ուղարկել մրցանակակիրների թեկնածուների հիմնավորված առաջարկ:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.