• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Սեբաստացիները՝ դահուկների վրա...

Նկարագրություն: 
Կայացավ ձմեռային մարզական խաղերի մեկնարկը: Կրթահամալիրը հյուրընկալել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին: Օրը սկսվեց ողջույնի խոսքով: Միջոցառմանը մասնակցում էին բասկետբոլիստներ, վոլեյբոլիստներ, ֆուտբոլիստներ, հրաձիգներ, մարմնամարզիկներ, հեծանվորդներ, դահուկորդներ, լողորդներ: Եվ տարեցտարի ավելի ու ավելի սպորտաձևեր կներգրավվեն այս ամենամյա միջոցառմանը: Չնայած Բանգլադեշը պատած մառախուղին`ամենուրեք տիրում էր աշխույժ մթնոլորտ և ակտիվ մասնակցություն: Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների սովորողների մի խմբով շարժվեցինք Ջրվեժի արգելոց, որտեղ տեղի էր ունենալու դահուկավազքի մրցույթը: Եղանակային այդպիսի տարբերությունը`բանգլադեշյան մառախուղից դեպի ջրվեժյան պայծառ արև, էլ ավելի ոգևորեց սովորողներին: Մրցակցությունը անցավ առողջ մթնոլորտում, միջոցառումը անցավ նախատեսվածից լավ: