• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Հեղինակային կրթական ծրագիր. 2017թ.

Նախագիծ

Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում 

  1. Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակման, իրականացման, տարածման, մանկավարժական աշխատողների  և սովորողների կարողությունների զարգացման բաց համակարգ
  • Հեղինակային կրթական ծրագրերի  լրամշակում, ուսումնական նախագծերի մշակում։ Ուսումնական նախագիծը, ընդհանուր պարապմունքը, հանրակրթական ստուգատեսը, ուսումնական ճամբարը՝ կրթական տեխնոլոգիաներ
    2017-2018 ուսումնական տարվա օրացույց հավելվածներով՝ դպրոցների, մասնագիտական խմբերի, ուսումնական կենտրոնների օրացույցներ, ամենամսյա օրացույցներ։
    1-3-րդ, 4-5-րդ, 6-9-րդ, 10-12 դասարանների ուսումնական պլաններ՝ ուսումնական 2 շրջանի համար` սեպտեմբեր-դեկտեմբերի, փետրվար-մայիսի։
    Նախագծային-ճամբարային ուսուցման հունվարյան, հունիսյան ուսոււմնական շրջանների նախագծեր։
    1-12-րդ դասարանում սովորողների, դասավանդողների  անհատական պլաններ ըստ ուսումնական շրջանների։
    Ուսումնական արձակուրդային նախագծեր՝ որպես լրացուցիչ կրթություն։
    Բլոգային ուսուցման նախագծեր։ Հեռավար-առցանց ուսուցման բաց նախագծեր։ Նախագծերում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներառում։
    Ինքնակրթության ուսումնական նախագծեր։
    Սովորողների, դասավանդողների ՏՀՏ հմտությունների անընդհատ զարգացում։
    Կրթահամալիրի մեդիագրադարանում ուսումնական նոր փաթեթների ստեղծում։
    Գնահատման նոր գործիքներ և ցուցանիշներ. գնահատման համակարգում ինքնագնահատման ամբողջական մոդելի փորձարկում։
    Հեղինակային կրթական ծրագրի և կազմակերպման տեսադասեր։
    Տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծեր։ Ուսումնական բիզնես կենտրոնի շուրջտարյա գործունեություն։ Դպրոցում, տանը, բակում միջավայրի խնամքն ու զարգացումը՝ ուսումնական հմտությունների զարգացում։ Լող, կենդանիների (ձի, շուն, ընտանի թռչուն, ձուկ...), բույսերի խնամք՝ նաև որպես սովորողի ամբողջական ներառման ճանապարհ և թերապիա։
    Սովորողի անհատական ոճի ստեղծում ուսումնական նախագծերի միջոցով։
    Կրթական պարտեզ բնակելի արվարձանում։ Կրթահամալիրում 2017-ին կառուցվող յոթ հրաշալիքների՝ որպես ներդրումային նախագծերի մշակում։ Նյութական միջավայրի բարելավման նախագծերի ստեղծում կրթահամալիրի դիզայներական արվեստանոց-լաբորատորիայում։
    Նախագծերում թաղի բնակչության ներառում։
    Հայրենագիտական-էկոլոգիական ուսումնական այլ նախագծերի մշակում-իրականացում։
    Ուսումնական կենտրոններում սովորողների նախասիրությունների զարգացման նախագծեր, լրացուցիչ կրթության ծրագրեր։ Դրանցում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներգրավում։
    9-րդ, 10-12-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման բաց նախագծեր։
    Հայաստանի գործատուների հանրապետական միության, այլ գործընկերների հետ մշակվող, իրականացվող նախագծեր։
    Հանրակրթական բոլոր աստիճաններում լողի, հեծանվի, վազքի (եռամարտի) ուսումնական նախագծեր։ 5-12-րդ դասարաններում նետաձգության, սուսերամարտի, հրաձգության, ձիավարության (եռամարտի, հնգամարտի) ուսումնական նախագծեր։ Լողի, եռամարտի, հնգամարտի մրցաշարեր, հեծանվաերթեր, ռազմամարզական խաղեր։
    Ուսումնական-հայրենագիտական, էկոլոգիական, քաղաքացիական կրթության նախագծեր։
    Ռազմամարզական, արշավախմբային-հայրենագիտական ճամբարներ, ճամփորդություններ։
  • Հիմնական դպրոցների, դպրոց-պարտեզների ցանցի ստեղծմանն ուղղված աշխատանքներ
    Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի, գարնանային, հունիսյան, օգոստոսյան, աշնանային, ձմեռային դպրոցների, այլ մասնագետների ամենամսյա վերապատրաստումների ծրագրերի մշակում։
    Գործընկեր դպրոցների ընտրության չափանիշների մշակում։ 
    Դպրոցների խմբերի մասնակցություն կրթահամալիրում 2017թ. կազմակերպվող ստեղծագործական հավաքներին, ստուգատեսներին, ուսումնական նախագծերին:
    Տեխնոլոգիական հանրակրթության բաց կենտրոնի կազմակերպում։
    Մանկավարժական «Դպիր» ամսագիր։
    Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց. գարնանային, հունիսյան, օգոստոսյան, աշնանային դպրոցներ։
    Կրթահամալիրի դիմող մասնագետների ամենամսյա վերապատրաստումներ։
    Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ղեկավար աշխատողների մասնակցություն կրթահամալիրյան մանկավարժական դպրոցին։
    Կրթահամալիրում մենթոր (վերապատրաստող, խորհրդատու) ուսուցիչների լաբորատորիայի գործունեություն։
    Մանկավարժական ակումբներ կրթահամալիրում, արտագնա։
    Գործընկեր դպրոցների ցանցի ստեղծման համար ուսումնական նյութերի փաթեթի որոշում, մշակման աշխատանքների մեկնարկ։ Մենթորական աշխատանք գործընկեր դպրոցներում։
    Աշխատակարգի մշակում, կենտրոնի գործունեություն։ Նախագծային ուսուցման, վերապատրաստման մոդուլների մշակում, իրականացում կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս։ Արտադրական ուսուցման և մասնագիտական կողմնորոշման ուսումնական ճամփորդությունների ուղեցույց։

  1. Մանկավարժական նորարության փոխանակման հեռավար-առկա դպրոց։ Անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ
  • Հանրակրթական առցանց ֆլեշմոբները՝ մանկավարժական տեխնոլոգիա, սովորողների օժտվածության զարգացման գործիք։
    Ֆլեշմոբներ՝ ըստ ուսումնական օրացույցի։ Սովորողի նախասիրության զարգացման, լրացուցիչ ուսուցման պարբերական հեռավար-առցանց ուսումնական աշխատանք։
  • Հանրակրթական բաց ստուգատեսներ, ստեղծագործական հավաքներ
    Ամենամյա 9-րդ Հանրակրթական Դիջիթեք 2017՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ
    4-րդ բնագիտատեխնիկական ստուգատես
    4-րդ ձմեռային մարզական ստուգատես
    «Կարդում ենք» ստուգատես
    «Ձոն» տեխնոլոգիական
    13-րդ «Տիգրան Հայրապետյան 2017» հասարակագիտական-լրագրողական ստուգատես
    7-րդ Հանրակրթական էկոտուր 2017
    Ամենամյա Բանգլադեշյան պլեներ 2017՝
    3-րդ Արտ-միջավայր 2017
    8-րդ կինո-ֆոտոփառատոն
    9-րդ երաժշտական փառատոն
    7-րդ «Անտիվիրուս Կոմիտաս»
    7-րդ թատերական փառատոն
    6-րդ թարգմանչաց ստուգատես
    4-րդ «Վահան Ասատրյան» մարզական ստուգատես
    Ռազմամարզական ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային խաղեր։
    Տարատարիք սովորողների ստուգատեսային ճամբարներ ՀՀ մարզերում, Արցախում, Վրաստանում
    Հոգևոր, ժողովրդական երգերի տարածում ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերի միջոցով։ Մանկական, պատանեկան երգչախմբերի բաց ստուգատեսներ։
    Ուսումնական կայք, TV, ռադիո, պատանեկան ամսագրեր։
    Գիտագործնական հունվարյան հավաք
    Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա 12-րդ հավաք
    Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա 12-րդ սեպտեմբերյան հավաք
    «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա ճամփորդական համերգ-ցուցադրություն
    Համերգների, ցուցադրությունների, պլեներների, մրցաշարերի, ստեղծագործական բաց հավաքների կազմակերպման ակումբային նախագծեր։
    Ամենշաբաթյա մեդիաուրբաթ-համերգ-ներկայացում։
  • Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ։
  1. Աջակցություն կրթահամալիրում լրացուցիչ կրթության ծրագրերի իրականացմանը։
    Աջակցություն կրթահամալիրի կրտսեր դպրոցների և քոլեջի կազմում գործող նախակրթարանների պահպանությանը, ծրագրի ընդարձակմանը, տարածմանը
  • Լրացուցիչ կրթության ծրագրերի, նախագծերի մշակում։
    Մասնակցություն առարկայական օլիմպիադաների, հանրապետական, միջազգային ստեղծագործական հավաքների, մրցաշարերի։
    Լրացուցիչ կրթության՝ տեխնիկական ստեղծագործության, կերպարվեստի-տեխնոլոգիական, մարզական, այլ խմբերի գործունեություն։
    Մանկական, պատանեկան գործիքային համույթներ։
  • Ծրագրի 2-4 տարեկանների խմբերի պահպանություն։ 
    2-4 տարեկանների ինքնուրույնացման, տեխնոլոգիական, այդ թվում՝ մեդիա, հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման ուսումնական նախագծեր, նյութեր
    ուսումնական ժողովածուների ստեղծում
    2012թ. ծնված երեխաների ուսուցման ծրագիր։
    «Պարտեզ» ենթակայք։
    «Պարտեզ ընտանիքում» նախագիծ։
    Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում նախադպրոցական կրթության կազմակերպման նոր միջավայրում։
  • Հեղինակային ծրագրով գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծմանն ուղղված աշխատանքներ։

Ընդարձակ ծրագիրը

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.