• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Աշխատանքային եռուզեռ Մեդիա կենտրոնում

Հետամանորի աշխատանքային եռուզեռ մանկավարժական լաբորատորիայում։ Առավոտյան մոտ մեկ ժամանոց թեժ քննարկման թեման մեկնարկող ճամբարն էր, դրա գործունեության կազմակերպման խնդիրները, աշխատակարգը, օպերատիվ ուսումնասիրությունները ճամբարներում, գործունեության գնահատումը։ Տիար Բլեյանը ճամբարին առնչվող ցուցումներ, առաջարկներ էր անում՝ պաշտպանելով սեբաստացի ճամբարի աշխատակարգը:

Առաջնային է հաշվառումը` նախակրթարանային խմբերից մինչ դասավանդողներ. պետք է բացառվեն ուշացումները: Ամեն ինչ պետք է շատ հստակ լինի։ Նախագծի ղեկավարի ինքնուրույնությունը կարևոր է. հրապարակված նախագծի իրականացման համար նա չի խնդրում թույլտվություն դպրոցի ղեկավարից, իրեն տրված ժամանակում ինքն է որոշում աշխատանքները՝ իհարկե, տեղեկացնելով դպրոցից դուրս գալու դեպքում։ Իսկ նախագիծն անպայման պետք է արտահայտված լինի բլոգում, ենթակայքում: Արդյունքները պետք է լուսաբանվեն ուսումնական բլոգներում, ենթակայքերում, կայքում ամեն օր:

Տիարն անդրադարձավ նաև կայքում, ուսումնական բլոգներում մայրենիի խնդրին. չեն կարող լինել վրիպումներ,  ոչ հայեցի արտահայտություններ, յուրաքանչյուրը պետք է իրենը համարի մայրենին և սրբորեն պաշտպանի այն:

Վերջում՝ ինտրիգը։ «Ինձ համար այս պահին ամենագրավիչը Միջին դպրոցն է` իր նախագծային ուսուցմամբ»,- ասում էր Տիարը:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.