• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Բարի մեկնարկ մեր սեբաստացի ճամբարներին

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից:

Պարտավոր էի և անցա կրթահամալիրի բոլոր դպրոցներով, քոլեջով։ Արձանագրում եմ, որ ինչպես հաղորդել էր կրթահամալիրի տնօրենի գրասենյակը, 2017թ. հունվարի 7-ից ամբողջ ծավալով ջեռուցվում են կրթահամալիրի բոլոր դպրոցական շենքերը, մաքրվել են բոլոր մուտքերը, բաց են բոլոր անցումները, պատրաստ են ճամբարային մեկնարկին։

Ծանոթացեք հունվարյան Սեբաստացի ճամբարների ընդհանուր աշխատակարգին։ Հունվարի 9-ի մեկնարկին պատրաստ են կրթահամալիր բերող երթուղիները։ Դպրոցների ենթակայքերում հրապարակված են դպրոց-ճամբարի աշխատակարգերը, ջոկատները` ցուցակներով, ղեկավարներով, իրականացվող նախագծերը.

Հայտնի է հունվարի 9-ը կրթահամալիրում։

Իսկական նոր տարի։ Հերթը հասավ ձեզ։ Թափով մեկնարկ մեր սեբաստացի ճամբարներին։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.