• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Միկրո Երևան. Ագարակի տիրուհին՝ Տիկին Նատալի

Նկարագրություն: 
«Միկրո Երևանը» լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որով ուսումնասիրվում են Երևանի հանրային խնդրահարույց տարածքները, քաղաքային ենթակառույցները: Այս լուսանկարչական շարքը ներկայացնում է «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ գտնվող Տիկին Նատալիի փոքրիկ տնտեսությունը: Տիկին Նատալին այստեղ է ապրում 1991թ.-ից: Սեփականաշնորհման բուռն գործընթացների ժամանակ է ձեռք բերել այս հողակտորը և զբաղվում է հողագործությամբ: Ագարակի հետևում Նաիրիտի ուրվականն է: Լուսանկարների հեղինակներ՝ Մարիաննա Հապետյան, Մարինե Խաչատրյան