• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ես մշտապես ապրում եմ նույն մտքով՝ այսօր այդ օրն է... Վ. Սարոյան

Նկարագրություն: 
«Գրական ակումբ»-ի քննարկումն այսօր Վիլյամ Սարոյանի «Այդ օրը» ստեղծագործության շուրջ էր: Հատվածները ստեղծագործությունից են: Սուրճ խմիր՝ մեկ, սուրճ խմիր՝ երկու, խմիր սուրճ՝ երեք։ Խաղաղություն, ցերեկ, կյանք, ես. էս ինչքան լավ է: Այդպիսի օրվան սպասում է յուրաքանչյուրը: Ես ինձ ընտրյալ էի զգում, մարդ, ում մոտ վերջապես եկել է այդ օրը: Ես ինձ այնքան յուրահատուկ էի զգում, որ հազիվ էի տանում ինքս ինձ, իմ կասկածները, անհավատությունը, մռայլությունը, ընկճվածությունը, հոգնածության անտարբերությունը, իմ անվերջ «ամեն ինչ կկարգավորվի»-ներով: Անսկիզբ ու անվերջ շռայլություն, ծով բարեհաճություն ու ափիբերան քրիստոնեական ողորմածություն: Առավոտ է, ու աշխարհը կենդանանում է նորից: Այ թե օր է էսօր լինելու: Ամեն ինչ հրաշալի է, և ոչ այն պատճառով, որ վաղն ավելի լավ կլինի, քան այսօր, ոչ, ամենևին, ըստ էության՝ դա սխալ է. վաղը ուղղակի չի լինում, վաղը նույն այդ օրն է, բայց հիսունհինգ տարեկանից հետո, ես ձեզ հավատացնում եմ, որ ամեն ինչ հրաշալի է միայն այն պատճառով, որ երեկը միշտ մեզ հետ է՝ դեռ ամբողջովին չբացված, լրիվ չհասկացված...