• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Աշնանը Թեղենիսն ասես հեքիաթ լինի

Նկարագրություն: 
Բարձունքի հաղթահարումը, քայլարշավն ասես վարակ լինի` սա էլ ես ուզում բարձրանալ, այն մյուսն էլ, ու այդպես շարունակ: Այսօր` հոկտեմբերի 9-ին, չնայած որ կիրակի էր, Միջին դպրոցի սովորողների մի խումբ մեծ ոգևորվածությամբ պատրաստվել էր Թեղենիս բարձրանալուն: Հավաքվեցինք և Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից սկսեցինք մեր ճանապարհը: Հասանք, ու սկսվեց մի հիասքանչ տեսարան` ասես ընկած լինեիր մեկ այլ աշխարհ, ամեն ինչ գունեղ էր և տպվորիչ: Ձյան պես թափվող գույնզգույն տերեևներն ծածկել էին ամբողջ ճանապարհը: Սովորողներին արդեն հեշտությամբ է հաջողվում հաղթահարել ցանկացած բարձունք: Նրանք երգով, պարով, ժպիտով, կատակելով հասան Թեղենյաց վանք: Մեզ հետ էր նաև ամենակրտսեր սեբաստացին` 3,5 տարեկան Արամը, ով պատվով ինքնուրույն հաղթահարեց իր առաջին ​բարձունքը: Ցավով նկատեցինք, որ տարածքը մաքուր չէ, և քանի որ մենք սեբաստացի ենք, պատրասված էինք գնացել` մեր ուսապարկերում, ինչպես կարգն է, կային ձեռնոցներ և աղբի տոպրակներ: Միասին մաքրեցինք տարածքը, խաղացինք,վազվզեցինք: Լավ ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.