• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Փորձի փոխանցում. բաց համակարգը՝ իրավունքների պաշտպան

Նկարագրություն: 
Սեպտեմբերի 22-ին Լոռու մարզի Քարինջ, Հաղպատ գյուղերի միջնակարգ դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների, ՀԿ անդամների խումբը փորձի փոխանցման նպատակով կրթահամալիրում էր: Լոռու մարզի գործընկերներին հետաքրքրում է կրթահամալիրի գործունեության կառավարման, սովորողների, ծնողների՝ այդ գործընթացին մասնակցության, իրենց իրավունքների պաշտպանության այլընտրանքային փորձը: Հանդիպման առաջին հատվածում Կենտրոնում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրը՝ որպես բաց համակարգ, դրա առավելությունները, հնարավորությունները սովորողների, ծնողների կողմից իրենց իրավունքների յուրացման, պաշտպանության գործում: Ներկայացվեց բաց համակարգի մեդիա և ֆիզիկական միջավայրը, դրա ազդեցությունը: Օրվա հաջորդ մասը հարց ու պատասխանով շարունակվեց Գեղարվեստ-Մայր դպրոց շրջայցով-ծանոթացումով: Նման մոտեցումը մեծերին մի քիչ շփոթեցրեց, սովորողներին՝ ոգևորեց. փոխադարձ, հաճախակի այցելությունների պահանջ առաջացավ: Սիրով հիշեցին նաև, որ նախորդ տարի կրթահամալիրի սովորողների խմբեր եղել են Հաղպատում, գիշերել իրենց տներում: Սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի գյուղերից ևս մի խումբ կլինի կրթահամալիրում:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.