• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Սևանի առեղծվածային պահանջը այսքան ակնհայտ...

Նկարագրություն: 
«Ժայռ» ռազմամարզական ճամբարը, որ թվում է՝ արդեն ճանաչված է, և էլ ուրիշ ինչո՞վ պետք է առանձնանա նախորդներից։ Բայց ամեն անգամ ստացվում է սպասվածից էլ ավելի հետաքրքիր, ավելի նոր, չփորձված, ավելի կանչող... Միջին դպրոցի սովորողները կարողանում են բացահայտել իրենց համար նոր հետաքրքրություններ, խնդիրներ, տեսանկյուններ։ Բարձունքի նվաճում Արեգունի-Արագած ուղիղ կապ՝ ողջույններով ու ծափերով... Ի՜նչ ոգևորող էր տիար Բլեյանի ուրախ արձագանքը... պետք է տեսնեիք նորեկների զարմացած հայցքները՝ ինչպե՞ս, այսքա՞ն անմիջական։ Շնորհակալ ենք։ Իսկ վերևում խառնվել էինք ներքև գահավիժող ամպերի շարասյանը։ Թվում էր՝ հիմա մեզ էլ կվերցնի, ու արագ կսլանանք ներքև։ Շատ գեղեցիկ տեսարան էր, բայց պետք էր իջնել։ Ճամբարում հետաքրքիր ուսումնական պարապմունքներ էին սպասվում՝ ճաշից հետո ռազմավարական խաղ, լող, նետաձգություն, առաջին բուժօգնության դասընթաց ու երեկոյան հավաք։ Սովորողները կներկայացնեն իրենց տպավորություններն ու ձեռքբերումները։

Կարծիք

Հավես նկարներ, հավես երեխեք, հավես ուսուցչական կազմ, հավես բնություն, հավես առօրյա, հավես Սևան

By Լիանա

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.