• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ժամը 08.00-12.00 կրթահամալիրի տնօրենին հետապնդելիս...

Նկարագրություն: 
Երեկոյան՝ առավոտը Սեյրան Ավագյանի բարձունքում լինելու մտքիս վրա, տիար Բլեյանի զանգը Սեյրանի բարձունքից... Առավոտյան 06.00 ոտքի եմ, որովհետև 08.00 տիար Բլեյանի հետ Սեյրանի բարձունքում ենք, աղբյուրի մոտ, Սեյրանի միշտ պահապան ներկայությամբ: Տիար Բլեյանի հետ ճանապարհ անցնելը, մեծ-փոքր՝ նշանակություն չունի, հայտնագործությունների շարք է, այլ հայացք, ճիշտ է՝ նոր ուղի... Փորձում եմ հետևել մտքին, զգույշ, ուշադիր լսում եմ խոսքը, այն ինձ վրա անմիջական ներգործություն ունի, դրա համար շատ եմ ուզում, որ խաղաղ լինի: ֆոտոխցիկով եմ, հեծանիվով ու հետապնդելու ցանկությամբ: Երևանյան լճից կրթահամալիր գալու ճանապարհին Իսակովի պողոտայից շեղվում ենք, չգիտեմ՝ ուր, բայց մի կողմում պարսպապատ հայտնի բլուրն է, մի կողմում՝ Եռաբլուրը, քիչ հեռու երևացող շենքերի տեսարանը, տիար Բլեյանի ասելով, Բանգլադեշն է. հավատում եմ, բայց լավ չեմ պատկերացնում: Անցնում ենք նախկինում հեծանվային պարապմունքներ իրականացման ճանապարհով: Շարունակում ենք ինձ համար էլի անծանոթ սեփական տների բակերով: Հետո սկսվում է պարտեզների, դպրոցների շարք. Բ-2 թաղամասում ենք, էլի լավ չեմ պատկերացնում, ու հայտնվում ենք «Սիրո արահետ» այգում. այ, հիմա իմացա: Կրթահամալիրի Քոլեջում ենք: «Ամենալավ կառուցումը քանդումն է». տիար Բլեյանի խոսքն է, ու այսպես է հիմա կրթահամալիրի բոլոր դպրոցներում, անցանք հերթով, ներսով-դրսով, ավելի ծավալուն, անսպասելի լուծումներով, անխնա ու ավելի համարձակ: Միջավայրը մեզ, իհարկե, փոխում է. լավ է այսպես, թող փոխվենք: Տիար Բլեյանը հասցնում է այս ընթացքում խոսել կրթահամալիր աշխատանքի դիմած, առաջարկով ներկայացած մասնակիցներից երկուսի հետ, պայմանավորվում: Ժամը 11.00 «Արարատ TV»-ին է հյուրըկալվել, նկարահանում են կրթահամալիրի ամառը, հարցազրույց վերցնում: Սա ընդամենը մինչև ժամը 12.00… Հետոն՝ ի՞նչ իմանաս… 09.08

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.