• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ճամբարականների սպասված օրը

Նկարագրություն: 
Ամառային ճամբարի առաջին շաբաթն ամփոփեցինք պլեներային ձիավարությամբ։ Ճամբարի նորեկ մասնակիցները շատ էին ոգևորված ձիարշավարանի ճամփորդությամբ։ Վերջին օրերի անձրևային եղանակը չխանգարեց մեր օրը անցկացնել սպասվածից էլ ուրախ և հետաքրքիր։ Այսօր դիտարկեցի այն փաստը, թե որքան լեցուն ենք ապրել այս մի շաբաթը, որ արդեն կարողանում ենք հին ու նոր ճամբարականներով կես խոսքից կամ հայացքից հասկանալ միմյանց։ Ինձ համար այս ցուցանիշը շատ կարևոր է։ Իսկ ճամբարական Հրանտը, որը ընտանիքին հոգնեցրել է մեր առօրիական պատումներով, այսօր խոստովանեց, որ էլ չի կարող առանց մեզ և իր քույրիկի և եղբոր հետ տեղափոխվելու է կրթահամալիր, ասում է՝ որոշված է։ Իսկ ճամբարը դեռ շարունակվում է...

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.