• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ճամբարային 5-րդ օր, Ալբերտ Հովսեփյանի արվեստանոցում

Նկարագրություն: 
Մեր ճամբարային օրը սկսեցինք թենիսի սրահում:Մի լավ թենիս խաղացինք ու գնացինք դպրոցի մոտ գտնվող այգին, խաղում էինք մեզ համար ու հանդիպեցինք պատվելի Թամարի ծանոթ նկարչին՝ Ալբերտ Հովսեփյանին: Միասին քայլեցինք դեպի նրա արվեստանոցը: Արվեստանոցում շատ հետաքրքիր էր, մենք հարցեր էին տալիս նկարչին ու ստանում հետաքրքիր պատասխաններ: Տիար Ալբերտը ամեն նկարի մասին մի զարմանալի պատմություն էր պատմում: Հետո մենք՝ ես ու Լիանան, դաշնամուր նվագեցինք: Նկարիչ Ալբերտը մեր նվագը շատ հավանեց: Վերջում նա մեզ ասաց, որ երջանիկ է այն մարդը, ով իր սիրած գործով է զբաղվում ու մեզ մաղթեց, որ մենք կյանքում երջանիկ լինենք և գտնենք մեր սիրելի զբաղմունքը: Նյութը պատրաստեց Էդուարդ Ջահանգիրյանը, ճամբարական Լուսանկարները՝ պատվելի Թամարի

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.