• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ճամբարային երկրորդ օր. ջոկատների գործունեություն

Նկարագրություն: 
Ես Էդուարդ Ջահանգիրյանն եմ: Այսօր՝ ճամբարային երկրորդ օրվա լուսաբանման պատասխանատուն Թամար Ղահրամանյանի ջոկատն է: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ջոկատներն անցան իրենց նախագծային աշխատանքներին: Ընկեր Վահրամի ջոկատի սովորողները շարունակում էին նախապատրաստվել ինտելեկտուալ խաղերի մրցաշարին: Իրինա Ապոյանի ջոկատի մի խումբ սովորողներ այցելեցին Նոր դպրոց՝ թարգմանական ստուգատեսին ընդառաջ համատեղ դաս անցկացնելու: Սիլվա Հարությունյանի ջոկատը ընդհանուր պարապմունքից հետո աշխատեց երաժշտական դպրոցի վարդանոցում: Հասմիկ Ղազարյանի ջոկատն էլ ընդհանուր պարապմունքից հետո աշխատեց ավագ դպրոցի տարածքում, ապա ռազմամարզական խաղերից հետո մեկնեց Կոմիտասի անվան Պանթեոն և ինստիտուտ -թանգարան իր մի քանի նախագծերն իրականացնելու: Արման Երանոսյանի ջոկատը մի լավ պարեց պարասրահում Ստեփան Թորոյանի գլխավորությամբ, ապա մյուսների հետ մասնակցեց ռազմամարզական խաղերին: Ես էլ մասնակցեցի ավագ դպրոցի ռազմամարզական խաղերին: Մենք բաժանվեցինք չորս խմբի, պիտի գնդակը ոտքերի արանքում պահած՝ թռչկոտելով վազեինք մինչև սահմանագիծը, գլուխկոնծի տայինք և գնդակը գցեինք օղակի մեջ: Այս խաղին բոլորս մասնակցեցինք և հաղթեցինք: Հետո բաժանվեցինք երկու խմբի՝ պարան քաշելու: Մի քանի անգամ փորձեցինք, բայց մեր խումբը վերջում պարտվեց: Ես տխրեցի, բայց, ոչինչ, կարևորը, որ մասնակցեցինք: Խաղի հաշիվը եղավ 1-2: Նյութը պատրաստեց Էդուարդ Ջահանգիրյանը: Լուսանկարները՝ պատվելի Թամարի:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.