• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Գոհ և վարձատրված օր

Նկարագրություն: 
Այսօրվա ճամփորդությունը Թեղենիսի վանք Քոլեջի սովորողների համար հայրենագիտական մկրտություն էր.ցեխաքայլարշավին հաջորդեցին դժվարին գետանցումը և անձրևը: Իսկական հայրենագետները պատրաստ են բնության յուրաքանչյուր անակնկալին: Հաղթահարելով փորձությունները` սովորողները Թեղենյաց վանքում հնչեցրին «Հայր մերն» ու հայկական շարականները: Իսկ հետդարձի ճանապարհը կարևորվեց բանջարահավաքությամբ: Սիբեխը, սինձն ու շուշանը իրենց արժանավոր տեղը գտան ուտելիքից դատարկված ուսապարկերում: Հավե՜ս: Ե´վ ճանաչեցին մեր բանջարները, և´ օգտվեցին: Իսկական հայրենագիտություն: Գոհ և լիուլի վարձատրված եմ զգում ինձ օրվա համար:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.