• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Քարանձավային քաղաքում՝ Վարձիայում

Նկարագրություն: 
Վարձիան Վրաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկն է: Այն քարանձավային քաղաք է, որ ձգվում է Կուր գետի ձախակողմյան ափով մինչև 800 մ երկարությամբ, 50 մ խորությամբ և 8-հարկանի շենքի բարձրությամբ : Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք տաղավարները կապում են միմյանց։ Պահպանվել են նաև ջրագծի մնացորդները։ Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը՝ նվիրված Աստվածամորը: Պատերին կան որմնանկարներ, այդ թվում Գեորգի թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական թվականներին: 1193-1195թթ՝ թուրք-սելջուկների հետ պատերազմի ժամանակ, Թամար թագուհին իր արքունիքով գտնվել է Վարձիայում։ Մեր ճամփորդության երրորդ օրը նվիրված էր Վարձիային: Ճամփորդության մասնակից սովորողների վրա մեծ տպավորություն գործեց Վարձիան, նրանք անհոգնել ելումուտ էին անում քարանձավային քաղաքի բոլոր կացարաններով, թունելներով, գաղտնի անցուղիներով ու աստիճաններով: