• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ախալցխայի գեղեցկուհին՝ Ռաբաթ ամրոց

Նկարագրություն: 
Ռաբաթ ամրոցի հիմնադրման պատմությունը իր արմատներով գնում է դեպի 1578թ, երբ Ախալցխա քաղաքը գրավվել է օսմանյան զորքերի կողմից, և 1628 թվականին դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը: Բերդում տեղավորվում էին բոլոր արքունական շինությունները, փաշայի տունը և գլխավոր ախալցխայական մզկիթը, որին կից գործում էր մուսուլմանական արևելքի ամենահարուստ գրադարաններից մեկը: Հարկ է նշել նաև, որ բերդում ապրելու իրավունք ունեին միայն մուսուլմանները: Ռաբաթ բերդի վերականգնումը սկսվել է 2011թ. մայիսին։ Այդ նպատակով Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 34 միլիոն լարի։ Ամրոցում տեղակայվել են զբոսաշրջային օբյեկտներ` հյուրանոցներ, սրճարաններ, գինու մառաններ, ամֆիթատրոն: Բերդի բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թ. օգոստոսի 16- ին, որին համերգային ծրագրով հանդես է եկել արմատներով ախլցխացի աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը: Համերգից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շանսոնիեի հետ բացել է Շառլ Ազնավուրի անվան աստղը:
Բաժին: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.