• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչման կարգ

Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններում իրականացվող նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերի, սովորողների անհատական ուսումնական պլաններով որոշված լրացուցիչ  կրթական ծառայությունների, ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության ծառայությունների համար վճարները սահմանվում են սովորողի-սանի ուսումնառության պայմանագրով, դրա հավելվածով։Վճարի չափը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը՝ կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ: Վճարումներն արվում են կրթահամալիրի հաշվի համարին` Հայէկոնոմբանկի «Մետաքս» մասնաճյուղ հ/հ 163218137665, պայմանագրով որոշված ժամկետներում։ Կրթահամալիրի հաշվապահությունում սահմանված կարգով իրականացվում է մուտքերի և ծախսերի հաշվառումը, մասնաճյուղերի գրասենյակներում գրանցվում է տեղեկանք յուրաքանչյուր սովորողի վճարի մասին։ Մասնաճյուղի ղեկավարը կրթահամալիրի տնօրենին, վարչական խորհրդին պարբերաբար ներկայացնում է տեղեկություն ուսումնառության վճարների հավաքագրման մասին, ուշացումների և պարտքերի մասին բացատրություն։

2017-2018 ուսումնական տարում ուսումնառության պայմանագրերով սահմանված վճարներ

  • 2 տարեկանների խնամքի և զարգացման՝ 30 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս)
  • 3-5 տարեկանների խնամքի և զարգացման՝ 20 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս)
  • 1-12-րդ դասարանում ուսուցման – 130000 ՀՀ դրամ (տարեկան)
  • 5-6 տարեկանների լողուսուցման - 20000 ՀՀ դրամ (տարեկան)
  • Երկարացված օրվա ուսումնական ճամբարի - 10 000 ՀՀ դրամ (ամսական)
  • Լրացուցիչ կրթության ծրագրերի՝
    լողուսուցման – 8000 ՀՀ դրամ (ամսական)
    մարզական  – 4000 ՀՀ դրամ (ամսական)
    երաժշտության  – 10 000 ՀՀ դրամ (ամսական)
    շախմատի – 8000 ՀՀ դրամ (ամսական)
  • Տրանսպորտային փոխադրումների - 13 000 ՀՀ դրամ (ամսական)

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչում

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ կարող է զեղչվել կրթահամալիրի տնօրենի հրամանով:

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչեր

Նախակրթարանում՝ 

  • երբ սանը կրթահամալիրի աշխատողի երեխա է. 13․000 դրամ՝ անկախ երեխայի տարիքից.
  • երբ սանի երկու հարազատը՝ քույր-եղբայր, սովորում  կրթահամալիրի 1-12-րդ դասարաններում, կամ կրթահամալիրի նախակրթարանի սան է՝
    սահմանված 30 000 դրամի փոխարեն` 20 000 դրամ
    սահմանված 20 000 դրամի 13 000 դրամ։

Դպրոցում՝

  • ընտանիքից կրթահամալիրի 1-12-րդ դասարաններում սովորող 3-րդ երեխայից սկսած. ամբողջությամբ զեղչվում է ավագ երեխայի (երեխաների) ուսումնառության վճարը.
  • սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի երեխայի վճարը։

Փոխադրման ծառայության՝

  • ընտանիքից կրթահամալիրի փոխադրման ծառայությունից օգտվող 3-4 երեխայի դեպքում ամբողջությամբ զեղչվում է մեկ երեխայի վճարը։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.