• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Դպրոց-պարտեզից դեպի Հիմնական դպրոց

Նկարագրություն: 
Երբ կարդացի մայիսի 3-ի ծրագիրը, որոշեցի միանալ Սոնա Փափազյանի և չորրորդ դասարանցիների խմբին: Նրանք պետք է Դպրոց-պարտեզից արշավեին դեպի Հիմնական դպրոց և պարզեին, թե որքան ժամանակ է ծախսվում այդ ճանապարհը ոտքով անցնելու համար, հարցազրույցներ վերցնեին այդ վայրում բնակություն հաստատած մարդկանց հետ, ինչպես նաև պատասխանեին Սոնա Փափազյանի բարձրացրած հարցին « ինչպե՞ս է ստացվել, որ այդտեղ բնակվում են և՛ շներ, և՛ մարդիկ, և՛ աղբ միաժամանակ, և արդյո՞ք տարածքները նախկինում ունեցել են նույն տեսքն ու նշանակությունը, և որն է ապագայում այս տարածքի ճակատագիրը, որպես հանրության համար օգտագործելի դարձող հատված»։ Առաջին անգամն էի այդ ճանապարհով անցնում, և պետք է ասեմ, որ գնացքի գծերի աջ և ձախ կողմերը բավականին լավ մշակված դաշտեր և այգիներ էին: Աղբանոցի վերածված չէր: Տեղանքը աչքից հեռու է, բայց անսպասելիորեն մաքուր է: Նույնիսկ ավտոմեքենաների «գերեզմանոցի» տարածքն էր աչք շոյում իր մաքրությամբ: Միակ անհանգստացնող միտքը, որ համառորեն չէր հեռանում ինձնից, երեխաների համար այդ տարածքի անվտանգության հարցն էր. ոչ հաճախ, բայց և այնպես, աշխատող գնացքի գիծ, թափառող կիսավայրի շներ, շատ մոտիկ բարձրավոլտ հաղորդալարեր: Զարմանալի է, թե ինչպես են մարդիկ տներ կառուցել հենց այդ հաղորդալարերի տակ: Ճանապարհն անցավ շատ ուրախ: Առջևում Արարատն էր, իսկ հետևում՝ Արագածը: Սոնան հայրենագիտական հարցեր էր տալիս, իսկ սովորողներն էլ վստահ պատասխանում էին: Իսկ հետո աղջիկներն ասացին, որ հիմա իրենց մոտ երգի դաս է և սկսեցին իրենց զիլ ձայնով երգել Սոֆյա Գրիգորյանի սովորեցրած հրաշալի երգերը մինչև հասանք Հիմնական դպրոցի բնակելի թաղամասը:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.