• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մեր դարավոր մշակույթի լուռ վկաները

Նկարագրություն: 
Ուշիի Սուրբ Սարգիս վանքի հնագույն շինությունը միանավ, թաղածածկ փոքր եկեղեցին է, որը, ինչպես ենթադրվում է, եղել է մատուռ-դամբարան։ Այն, ըստ ավանդության, կառուցել է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում, երբ Պարսկաստանից այստեղ է բերել ու ամփոփել Սբ Սարգիս զորավարի նշխարները։ Հետագայում, եկեղեցին վերանորոգվել է 11-12, գուցե նաեւ 17-րդ դարերում։ 1827 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով հիմնահատակ կործանվել են վանական համալիրի շինությունները:1999 թվականից Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսվել են վանական համալիրի պեղումները, որոնց ընթացքում բացվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, սրահի և այլ շինությունների ավերակներ, ինչպես նաև մշակութային արժեք ներկայացնող խաչքարեր և տարբեր իրեր: Նկարներում Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրի զարդանախշերն ու զարդաքանդակներն են:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.