• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նկարագրություն: 
Մարտի 3-ին կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի, Մարիետ Սիմոնյանի հետ եղանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ նախապես պայմանավորված հանդիպում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հետ: Քննարկում-զրույցը երկու հարցի՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գործունեության, տարածման և հանրակրթության մեջ անձի հոգևոր կրթության շուրջ էր, եկեղեցու մասնակցություն-աջակցությունը այդ գործին: Սրբազան հորը հետաքրքրեց կրթահամալիրի փորձը, խոսակցությունը ծավալվեց նաև կրթական այլ խնդիրների շուրջ և փորձի փոխանակման նպատակով առաջարկեց այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էռնեկյանի անվան միջնակարգ դպրոց, տեղում ծանոթանալ, հստակեցնել հետագա երկկողմանի անելիքները: Սրբազանն իր ոգևորությունն ու համագործակցության պատրաստակամությունը հայտնեց: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.