• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսուցչի անհատական լաբորատորիա - մանկավարժության վարպետանոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսուցչի անհատական լաբորատորիա-մանկավարժական վարպետանոցը (այսուհետ՝ վարպետանոց) նրա ուսումնական բլոգն է (կայքը), ուսուցման ֆիզիկական միջավայրը: Վարպետանոց ունենալու հայտ ներկայացնող ուսուցիչը ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի ստեղծողն է և տարածողը: Այդ պրոցեսը ֆիզիկական և վիրտուալ միջավայրերում ընթանում է զուգահեռ: Ֆիզկական միջավայրում՝ պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով: Վիրտուալ միջավայրում՝ իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով:

Վարպետանոց ունենալ ցանկացողը հայտ է ներկայացնում կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա: Հայտին կցում է.

  • իր ուսումնական բլոգի հասցեն, էլեկտրոնային հասցեն, սոցցանցում իր հասցեն
  • աշխատանքների ծրագիրը, ժամանակացույցը
  • շահառուները:

Մանկավարժության լաբորատորիան երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է հայտը և ներկայացնում մասնաժողովին կամ ներկայացնում հիմնավորված մերժում: Վարպետանոցի ղեկավարին նշանակվում է սահմանված չափի հավելավճար, ամսվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելուց հետո: