• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մանկավարժական լաբորատորիան հունվարի 11-ին

Նկարագրություն: 
Այսօր լավ առիթ էր մեր լաբորատորիայի նոր գործիքով՝ Canon SX 270, լուսաբանելու մեր մանկավարժական լաբորատորիայի հունվարի 11-ի աշխատանքը: Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար տիար Գևորգն այսօր ամբողջ օրը զբաղված է եղել դեկտեմբերյան մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումներով, որոնք նա պատրաստում է հրապարակման համար: Տիկին Աիդան այսօր կազմել է «Պարտեզ» ամսագրի 2015 թվականի աշխատանքի հաշվետվությունը, ներկայացրել լաբորատորիա: Ձևակերպել և կրթահամալիրի զարգացման ծրագրին է ներկայացրել 4 նախագիծ: «Պարտեզ» ամսագրի պատվերով Բուշ Լուսինեի հետ քննարկել է «Դ. Բիսեթի հեքիաթների թարգմանությունը՝ ուսումնական աշխատանք» նախագիծը, փոփոխություններ է արել «Պարտեզ» ամսագրում: Անահիտ Հարությունյան. «Այսօր ընթերցել եմ Ջորջ Փոյայի «Մաթեմատիկական հայտնություն. ուսուցչի դիմանկար» հոդվածը, այն տեղադրել եմ Դպրոց-պարտեզ ուսկենտրոնի բլոգի Ընթերցարան բաժնում»: Անահիտն այսօր առանձնացրել է ուսուցչի ինքնակրթության մասին արվող ուսումնասիրությանը վերաբերող հարցաշարը, հավաքել է 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների գնահատման թերթիկների մասին արված դասվարների դիտարկում-առաջարկները: Զարուհի Առաքելյանն այսօր կրթահամալիրի մեդիագրադարանը հարստացրել է հետևյալ էլեկտրոնային գրքերով՝ Շառլոտա Բրոնտե «Ջեյն Էյր», հատվածներ, ամբողջ գիրքը, Էրիխ Մարիա Ռեմարկ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», Ագաթա Քրիստի «Ռոջեր Աքրոյդի սպանությունը», Խուլիո Կորտասար ​«Վիճակախաղ», Չինգիզ Այթմատով «Կառափնարան»։ Հետևեք թվային գիրք բաժնի նորություններին՝ http://gradaran.mskh.am/tvayin_girq Ամենաանսպասելին այսօր Սուսան Մարկոսյանի պատասխանն էր: Բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ ծավալի աշխատանք է նա իրականացնում հեղինակային կրթական ծրագրերը կյանքի կոչելու գործում: Նրա գլխավոր գործն այսօր ուսուցչական երկրորդ երգչախմբում իր առաջին պարապմունքն է եղել: Շնորհակալ գործ է արել Մարիետ Սիմոնյանը: Այսօր նա օգնել է Սոֆյա Այվազյանին, որպեսզի այսուհետ ինքնուրույն կարողանա ձևավորել տնօրենի բլոգը լուսանկարներով: Սոֆյա Այվազյանն արդեն կարողանում է ձևավորել տնօրենի բլոգը: Մկրտչյան Մարինեն ասաց, որ վերջապես ազատ ժամանակ ունի իր «Անձրևաբեր ծես» նախագիծը մշակելու և վերջնական տեսքի բերելու համար: Այսօր Հովհաննիսյան Սուսանը և Լուսինե Բուշն աշխատել են e-Twinning միջազգային նախագծի վրա: Հիմա ժամը 16-ն է: Աշոտ Բլեյանը խորհրդակցություն է անցկացնում լաբորատորիայի ղեկավարի և մասնագետների հետ: Մի վերջին անգամ էլ են վերանայում այսօրվա Խորհրդի նիստի հարցերը:

Կարծիք

Այսօր երեկոյան, երբ արդեն տանն էի, Սուսան Հովհաննիսյանը ինձ ուղարկեց իմ հարցի իր ընդարձակ պատասխանը, որն այնքան հետաքրքիր ու երկարաշունչ է, որ հրապարակում եմ "comment" բաժնում. " «eTwinning միջազգային ծրագրի շրջանակներում մասնակցում ենք մի նոր և չափազանց հետաքրքիր նախագծի, որը կոչվում է Schoolovision: Նախագիծը նախատեսված է մինչև 12 տարեկան սովորողների համար: Յուրաքանչյուր դպրոց ներկայանում է իր երգով (երգը կարող է լինել ինչպես հանրահայտ, այնպես էլ երբևէ չհնչած): Նախագծի անվանումն ու կանոնները շատ նման են մանկական Եվրատեսիլին և դրա արդյունքները ամփոփվելու են Եվրատեսիլի մրցույթից մի քանի օր առաջ»:

Այս նյութին հանդիպեցի mskh.am-ում՝ Լուսինե Բուշի թողարկմամբ: Սկզբում հետաքրքրվեցի, որովհետև բալիկս՝ Նազենի կրտսեր Հովհաննիսյանը շատ է սիրում երգել, և ունի որոշակի ընդունակություններ: Խոսեցի Լուսինեի հետ, նահաճույքով համաձայնեց համագործակցել, բացի այդ, պարզվեց, որ իմ օգնության կարիքը նաև կար: Ամենադժվարը ցանկացած երաժշտական մրցույթում երգի ընտրությունն է: Եվ քանի որ մի ժամանակ ես պրոֆեսիոնալ զբաղվում էի երգարվեստով, «հոգապահուստ» երգերուն եի(սեփական՝իմ հեղինակած), երգերից մեկը, ինչպես և խոստացել էի, ցույց տվեցի Լուսինեին, որ, իզարմանս ինձ, անմիջապես հավանեց: Եվ քանի որ երգն անգլերեն էր, որոշեցինք միասին հայերեն բառեր գրել, որպեսզի ճիշտ ներկայանանք եվրոպացի հանդիսատեսին: Այսօր շատ արագ միասին Մեդիակենտրոնում ավարտեցինք երգի բառերը: Սա անչափ ոգևորիչ էր՝ կարելի է համարել, որ գործի կեսն արված է: Մնում է մնացածը… eTwinning-ի Schoolovision մրցույթի հետ կապված դեռ շատ անելիքներ կան, սակայն, ինձ համար, սկիզբը հիմնավորապես արդեն դրված է: Դատեˊք ինքներդ՝ ինչպիսի օր էր ինձ համար… Մնացածը գաղտնիք է… Չեˊմ պատմի՝ հետևեˊք առաջիկա թողարկումներին:

Սուսան Հովհաննիսյան

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.