• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Կրթական փոխանակումների նախագծի մշակման և իրականացման կարգ

Նախագիծ

Կրթական փոխանակում է համարվում այն նախագիծը, որը նախատեսում է գոնե մեկական փոխադարձ այցելություն: Նախագիծը մշակում է դրա հեղինակը՝ մանկավարժական աշխատողը, նախագծին մասնակցող սովորողների խմբի հետ միասին: Հեղինակը նախագիծը ներկայացնում է հայրենագիտության, ուսումնական ճամփորդությունների և կրթական փոխանակումների ուսումնական կենտրոն: Կենտրոնի ղեկավարը նախագիծը ուսումնասիրելուց հետո կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում հրամանի նախագիծ:

Նախագծի հեղինակ մանկավարժական աշխատողը կրթահամալիրից գնացող խմբի ղեկավարն է, ինչպես նաև կրթահամալիր եկող խմբին ընդունելու պատասխանատուն: Նախագիծն ունենում է հեղինակային կրթական ծրագրի ներկայացման, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների ներկայացման, համատեղ ուսումնական պարապմունքների, այդ թվում՝ մարզական, երգի-պարի, ուսումնական ճամփորդությունների, բարձունքի հաղթահարման, պլեների, համատեղ ուսումնական նախագծի  բաղադրիչներ։ 

Կրթահամալիր եկող խումբը կարող է տեղավորվել կրթահամալիրի սովորողների տներում, կրթահամալիրի կացարաններում, կրթահամալիրի առանձին դպրոցներում: Նախագիծը իրականացնելու համար կրթահամալիրի տնօրենը տալիս է համապատասխան հրաման:

Նախագծի նախապատրաստական աշխատանքները, նախագծի ընթացքը լուսաբանվում են mskh.am կայքում և համապատասխան ենթակայքերում: Նախագծի հերթական փուլի ավարտից հետո ղեկավարը սահմանված տեսքի հաշվետվություն է ներկայացնում հայրենագիտության, ուսումնական ճամփորդությունների և կրթական փոխանակումների ուսումնական կենտրոն, որը տեղադրվում է ուսումնական կենտրոնի բլոգում:  

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.