• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (այսուհետ՝ կրթահամալիր) իր հեղինակած կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված ուսումնական նյութերի, ժողովածուների, գրքերի (այսուհետ՝ նյութեր) տարածման խնդիր ունի: Ինչպես նաև կրթահամալիրը իր կանոնադրության համաձայն կարող է իրականացնել «գրահրատարակչական գործունեություն», որպես ձեռնարկատիրական գործունեություն (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 14):

«Շաղիկ» հրատարակչության խնդիրներն են.

  • կրթահամալիրի աշխատողների և սովորողների ստեղծած, թարգմանած նյութերի մշակելը և հրատարակելը (նաև տպագիր)
  • կրթահամալիրին անհրաժեշտ ձևաթղթերի մշակելը (անհրաժեշտության դեպքում նաև բազմացնելը) 
  • կրթահամալիրի գովազդային նյութերի մշակելը, հրատարակելը
  • վճարովի հրատարակչական ծառայություններ մատուցելը։

Հրատարակչության աշխատանքները կազմակերպում է նրա ղեկավարը, ում նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Հրատարակելու համար ուսումնական նյութերը հաստատվում են մասնաժողովում՝ ուսումնական կենտրոնի ղեկավարի կամ հեղինակի ներկայացմամբ: Նաև մասնաժողովը որոշում է հրատարակման ձևը՝ էլեկտրոնային և/կամ տպագիր: Հրատարակչությունը պատվերը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ստեղծում է աշխատանքային խումբ և կազմում աշխատանքային գրաֆիկ: Դրանք ներկայացվում են մասնաժողովի հաստատմանը: Հրատարակչությունը նյութը դարձնում է հրատարակման ենթակա տեսքի (գեղարվեստական ձևավորում, խմբագրում, սրբագրում, ձայնագրում, տեսագրում): Հրատարակված էլեկտրոնային նյութերը մուտք են արվում կրթահամալիրի մեդիագրադարան: Կրթահամալիրին անհրաժեշտ ձևաթղթերի, գովազդային նյութերի պատվիրատուն կրթահամալիրի գրասենյակի ղեկավարն է: Տպագրման պատվերը տալիս է կրթահամալիրի տնօրենը: Հրատարակչության հրատարակած նյութերի վրա դրվում է «Շաղիկ» գրիֆը:

Վճարովի հրատարակչական աշխատանքները կազմակերպվում են պայմանագրային հիմունքներով:  

Հրատարակչությունը աշխատանքը կազմակերպում է՝ կրթահամալիրի դասավանդողներին, սովորողներին ներգրավելով, որպես ուսումնական նախագիծ: Տրված նյութի լեզվական և մասնագիտական պատասխանատուներին նշանակում են համապատասխան ուսումնական կենտրոնների ղեկավարները: Ձևավորման պատասխանատուին որոշում է կրթահամալիրի դիզայները: Անհրաժեշտ ձայնագրությունները կատարվում են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.