• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կրթահամալիրում այլ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման նախագծի մշակման և իրականացման կարգ

Նախագիծ

Կրթահամալիրում այլ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ) կարող է  ներկայացնել կրթահամալիրի ուսումնական կենտրոնը, մանկավարժական աշխատողների խումբը, մանկավարժական աշխատողը: Նախագիծը պետք է պարունակի.

  • տեղեկություն, թե ում համար է նախատեսված
  • վերապատրաստման բովանդակությունը
  • վերապատրաստման տևողությունը
  • վերապատրաստողներին (անունները) և նրանց անելիքները
  • վերապատրաստման վայրը
  • վերապատրաստվողների համար կացարանի կարիքը
  • վերապատրաստվողների նվազագույն քանակը
  • վերապատրաստման արժեքը
  • վերապատրաստման հայտի ձևը:

Նախագիծը ներկայացվում է կրթահամալիրի փոխտնօրենին, որը հավանություն է տալիս և ներկայացնում տնօրենի հրամանագրմանը կամ հիմնավորված մերժում է:
Հավանություն ստացած նախագծի ղեկավարը կազմակերպում է մասնակիցների հավաքագրումը՝ համապատասխան հայտի միջոցով:

Վերապատրաստման նախագիծը կարող է ստեղծվել նաև վերապատրաստվելու համար կրթահամալիրի դիմող հաստատությունների, անձանց հայտի հիման վրա։ 

Վերապատրաստումների ընթացքում կատարվում է մասնակիցների հաշվառում: Վերապատրաստմանը բարեխիղճ մասնակցածները վերապատրաստումից հետո ստանում են սահմանված տեսքի էլեկտրոնային վկայագիր, որտեղ նշվում է վերապատրաստվողի անունը, ազգանուն, վերապատրաստման ծրագիրը, ամսաթիվը: Վկայագրերը պատրաստվում են փոխտնօրենի հայտի հիման վրա, կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ Վկայագիրը ստորագրում են վերապատրաստման նախագծի ղեկավարը, կրթահամալիրի տնօրենը (փոխտնօրենը):

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.