• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Աշխատաժամանակի կառուցվածք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողի (այսուհետ՝ Աշխատող) աշխատաժամանակի շաբաթական տևողությունը որոշվում է նրա աշխատանքային պայմանագրով, իսկ աշխատաժամանակի կառուցվածքը՝ աշխատաժամանակի անհատական պլանով (այսուհետ՝ Պլան): 

Պլանը.

  • տեղեկություն է պարունակում աշխատանքային ժամանակի ցանկացած պահին Աշխատողի գտնվելու վայրի և զբաղվածության մասին.
  • ներառում է կրթահամալիրի մասնաճյուղից-մասնաճյուղ Աշխատողի տեղափոխվելու համար ծախսված ժամանակը.
  • Աշխատողը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին, իսկ վերջինս էլ կրթահամալիրի տնօրենին՝ հաստատման.
  • հաստատվում է յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի համար՝ սեպտեմբերից դեկտեմբեր և փետրվարից մայիս.
  • պահվում է մասնաճյուղի գրասենյակի ղեկավարի էլեկտրոնային պահոցում և կրթահամալիրի կադրերի տեսուչի էլեկտրոնային պահոցում: Այս տարածքում մասնաճյուղի ղեկավարը փոփոխություն անելու հնարավորություն ունի միայն իրեն հասանելի ժամանակահատվածներում՝ մինչև հերթական հատվածի անհատական պլանների հաստատումը տնօրենի կողմից.
  • մասնաճյուղի աշխատողների անհատական պլանները դիտման համար հասանելի են մասնաճյուղի կայքից։

Պլանում փոփոխություն կատարվում է աշխատաժամանակի կամ աշխատողի զբաղվածության էական փոփոխությունների դեպքում և ներկայացնում կրթահամալիրի տնօրենի հաստատմանը: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ Աշխատողի անմիջական ղեկավարը կամ կրթահամալիրի տնօրենը կարճ ժամանակի համար կարող են փոփոխություն կատարել աշխատողի Պլանում՝ առանց այն վերահաստատելու, կրթահամալիրի տնօրենի կամ անմիջական ղեկավարի հրամանով կամ թույլտվությամբ: Առանձին ժամանակահատվածների համար մասնաճյուղի ղեկավարը դասավանդողի համար հաստատում է ժամանակավոր Պլան, այդ թվում՝  դասավանդման ժամերի փոխարեն այլ աշխատանք նախատեսելով։

Աշխատողի հունվարի և հունիսի Պլանները հաստատման են ներկայացնում Աշխատողի անմիջական ղեկավարը կամ կրթահամալիրի փոխտնօրենը:

Աշխատողը, սահմանված կարգով, իր գործունեության հաշվետվություն է ներկայացնում դեկտեմբերի վերջին, հունվարի վերջին, մայիսի վերջին, հունիսի վերջին, ժամանակավոր Պլանով աշխատելուց հետո, կարճատև ժամանակով փոփոխված Պլանով աշխատելուց հետո:

Մանկավարժական աշխատողի անհատական աշխատաժամանակի ձև
Սովորողի անհատական աշխատաժամանակի ձև