• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Նեսեբր

Նկարագրություն: 
Նեսեբր քաղաք-կղզին գտնվում է Բուրգասից 40 կմ հեռավորության վրա, ձգվում է 850 մ երկարությամբ և 300 մ լայնությամբ քարաժայռոտ բլրի վրա: Այն հնագույն բնակավայր է, հիմնվել է մ. թ. ա. 5-րդ դարում: Համարվում է ոչ միայն Բուլղարիայի, այլև Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկը: 1983 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 1956թ ճանաչվել է որպես քաղաք-թանգարան: Այսօր քաղաքն ունի 10000 բնակիչ: Քաղաքն պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` հին ու նոր հատվածների: Նոր քաղաքում են տեղակայված նորակառույց հյուրանոցներն ու ռեստորանները, սրճարանները, բարերն ու ժամանցի այլ վայրեր: Հին Նեսեբրը նվաճելու համար տարբեր դարերում պայքարել են հին հույները, բյուզանդացիներն ու բուլղարական իշխանները: Քաղաքը Նեսեբր է վերանվանվել 811 թվականին, երբ նվաճվել է բուլղար Կրում խանի կողմից: Հին Նեսեբրը հարուստ է բյուզանդական և սլավոնական ճարտարապետության սքանչելի նմուշներով: Քաղաքը հարուստ է եղել մոտ քառասունի հասնող եկեղեցիներով, որոնցից այսօր մի քանիսն են մնացել: Այսօր էլ պահպանվել են հնագույն քաղաքակրթության հետքերը` կիսավեր պարիսպներ, ամֆիթատրոն, հնագույն դարպասներ և այլն: Ժամերով կարելի է շրջել քաղաքի նեղլիկ ու ծաղկաշատ փողոցներով, սքանչանալ փոքրիկ խանութների հուշանվերների, ձեռքի աշխատանքի`կավագործության, ոսկերչության, ասեղնագործության հետաքրքիր նմուշների առատությամբ:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.