• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

ՏՀՏ-ն կրթահամալիրում

Կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված է, որ «Հանրակրթական ծրագրի բովանդակությունը կազմող տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ), համակարգչային գիտություններ»  ուսումնական բնագավառի բովանդակությունը, ներկայացվող պահանջները ներառվում են մյուս բնագավառներում: 
Ուսուցումը 1-ին դասարանից կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Կրթահամալիրի բազմալեզու mskh.am կայքը, ենթակայքերը, մեդիագրադարանը, «Սեբաստացիներ» TV-ն, ռադիոն, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգները, մանկավարժական, պատանեկան, մանկական ամսագրերը ՏՀՏ հմտությունների զարգացման լիարժեք միջավայր են։

1-3-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ 

4-5-րդ դասարան: Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակարպելու ծրագիր (օրինակ՝ Microsoft Power Point): Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox... օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:

6-9-րդ դասարան:  Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում  է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox: Վարում է սեփական ուսումնական բլոգը, որում սահմանված կարգով արտացոլվում է ուսումնական գործունեությունը: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել:  Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին:

10-12-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն ստանում է գիտելիքներ տեղեկույթի, դրա ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մասին. ստեղծում է էլեկտրոնային ուսումնական նյութ,  ֆիլմ,  ռադիոնյութ.  սովորում  է գնահատել համացանցում ներկայացված տեղեկատվության վստահելիությունը, վարում է իր ուսումնական բլոգը, կիրառում է համացանցում աշխատելու բարոյական նորմերը: Զարգանում են համակարգչային ծրագրերով, համացանցային տարածքներում աշխատելու կարողությունները:  

Ուսումնական պարապմունքի, տնային աշխատանքի, լրացուցիչ կրթության մեջ օգտագործվող թվային միջոցներ (անհրաժեշտ, բավարար, ցանկալի): Պահանջների պարզաբանում

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.