• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ա՛յ քեզ երկու թվով սկսվող ճամբար

Նկարագրություն: 
Փոքրիկ Իշխանի ասած, մեծահասակներին ավելի հետաքրքիր են թվով սկսվող նախադասությունները, այլ ոչ թե ասենք՝ ինչ տեսակի օր-աշխարհ է ստեղծվում, ինչ տեսակի գույն-հոտի օր-ճամբարի մեջ... Է՜, մենք էլ սկսեցինք մի լավ հաշվել ու հաշմշել և տեսանք, որ էս թվերից էլ, թե շատ ուզենք, մի հեքիաթ-բան դուրս է գալիս: Ու պարզվեց, որ հենց մի թվի պոչը բռնած՝ գործ ես սկսում, սա ոգևորվում ու հա կրկնվում է. ուրեմն տեսեք՝ ամառային ճամբարի օր երկու (ահա քեզ մի երկու), երկու անգամ ավելի շատ ճամբարականներ, երկու անգամ ավելի երկար լող, նույնքան անգամ ավելի մարզումներ, երկու անգամ երկու տեսակ ուտեստով ճաշելու համով ընթացք, էդքան անգամ ավելի շատ գործ գլուխ բերելու առիթ...ու էստեղ միայն մի բան չի դառնում երկու՝ օրը, որ մեկն էր ու մեկ. բա ո՞նց եղավ: Մենք էլ վերցրինք ու օրինաչափությունը ճիշտ-ճիշտ պահելու համար մի օր էլ կպցրինք սրան, ու ամեն ինչ ստացվեց հարմար. հա՛մ հաշիվ կա, հա՛մ հեքիաթ կա, համ էլ՝ մի օր ավելի ճամբար. էսպես դարձավ եռօրյա ճամբար+1, որի հալալ կեսը՝ երկու հատ երկուս:
Բաժին: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.