• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Անակնկալ հանդիպում

Այն օրերին, երբ կրթահամալիրի դասավանդողներից կազմված խումբը գտնվում էր Շեքվեթելիի միջազգային ճամբարում, հեռախոսազանգ ստացա Թբիլիսիի թիվ 20 դպրոցի իմ լավ գործընկեր և բարեկամ Իրինա Զաքարաշվիլիից։ Պարզվեց, որ տիկին Զաքարաշվիլին իր 4-րդ դասարանցիների, նրանց ծնողների հետ Քոբուլեթիում է։ Չնայած, որ Իրինան այս տարի առաջին դասարան է վերցնում, նրա չորրորդցիները չեն կարողանում բաժանվել իրենց սիրելի ուսուցչից։ Հայաստանյան այցից հետո գնացել են Իրենայենց գյուղ, մի քանի օր այնտեղ մնացել, հիմա էլ միասին որոշել են լողալ Սև ծովում։ 

Մեր վրաց գործընկերները շատ ջերմ ընդունեցին ինձ և Վիկտորյա Բալավաձեին։ Պատմեցին, որ Երևանից Թբիլիսի են վերադարձել շատ վառ տպավորություններով և անհամբեր սպասում են, թե էլ երբ բախտ կվիճակվի նորից լինել կրթահամալիրում։ Բոլոր սեբաստացիներին ջերմ-ջերմ ողջունում էին և անհամբեր սպասում իրենց հայրենի Թբիլիսիում։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.