• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Աղավնավանք (Սալահ)

Նկարագրություն: 
Աղավնավանքում ապրող մարդկանց, դպրոցի, Շամխորի բառուբանի մասին նյութեր, իհարկե, կլինեն: Փորձեմ ընդհանուր ներկայացնել Աղավնավանքը: Աղավնավանքը Հայաստանի այն գյուղերից է, որը 1988թ. փոխանակվել է: Գյուղը հիմնադրվել է 1950-ական թթ.-ին: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից, հիմնականում՝ Բաքվից բռնագաղթված հայերով։ Մի բան ակնհայտ էր. այս գյուղում հարգանքով ու խնամքով են վերաբերում նախկին բնակիչների թողած գերեզմաններին: Ադրբեջանցիների տները, գյուղացիների վկայությամբ, անհարմար են ապրելու համար. նեղ են, փոքր, պատերը ծուռումուռ, ու, քանի որ անհիմք տներ են, այդ պատճառով վերակառուցելն իմաստ չունի, իսկ նորն էլ ֆինանսական խնդիրների պատճառով դժվարանում են կառուցել: Գյուղում նոր տներ կառուցում են հիմնականում երևանցիները: Գյուղի քիչ, թե շատ բարեկեցիկ շինությունը, հավանաբար, տեղի դպրոցն է: Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը բնակեցված է եղել հայերով: Այդ մասին են վկայում միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է Անապատ գմբեթավոր վանքը (XI-XII դարեր), իսկ 10 կմ հյուսիս՝ Աղավնուտ գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Գյուղը ունի նաև մատուռ, որը տեղացիները անվանում են Փոքր վանք: Կա նաև հուշաղբյուր (վերջից երրորդ լուսանակար): Աղավնավանքը հայտնի է նաև կենու պուրակով: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենաբարձր կենին՝ 25 մ.: Ի դեպ, կենին համարվում է թունավոր բուսատեսակ, որովհետև պարունակում է տաքսին ալկալոիդ։ Կենին ապրում 2-3 հազար տարի, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հա, գյուղով հոսում է Գետիկ գետը: Առայժմ՝ այսքանը:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.